Լրահոս

08.11.2011 14:35


Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ

Նոյեմբերի 4-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանի շրջանակներում կայացան Գլխավոր կոնֆերանսի կողմից սահմանված կոմիտեների, հանձնաժողովների եւ այլ օժանդակ մարմինների ընտրությունները:

Երկրորդ ընտրական խմբում, որտեղ Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ երկրների հետ մեկտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի երեք թափուր տեղերի համար դիմել էին 4 երկրներ` Բուլղարիան, Սլովակիան, Հայաստանը եւ Լատվիան: Քվեարկության արդյունքում ստանալով 108 ձայն` Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ կառույցում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը:

Այս խորագրի վերջին նյութերը