Քաղաքական

12.02.2024 16:13


ՀՌՀ-ն կարճել է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ի դեմ հարուցված վարույթը

ՀՌՀ-ն կարճել է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ի դեմ հարուցված վարույթը

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարճել է Ալեն Սիմոնյանի կնոջ` Մարիամ Մարգարյանի ղեկավարած Freenews TV-ի նկատմամբ վարույթը։ Փետրվարի 12-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որում համապատասխան որոշում է կայացվել։

«Վարույթը դադարեցվել է, քանի որ ընկերությունը ամբողջությամբ մարել է պարտքը»,-Sputnik Արմենիային հայտնեցին ՀՌՀ մամուլի ծառայությունից։

Հեռուստաալիքի նկատմամբ տուգանքներ չեն կիրառվել։

Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին, որ հեռուստաընկերությունը 23,3 մլն դրամի պարտքեր է կուտակել։ Այդ պատճառով հեռուստաընկերությունը մեկ օրով զրկվել էր եթերի հնարավորությունից։

Այս խորագրի վերջին նյութերը