Լրահոս

08.11.2011 13:39


Թամարա Պողոսյանը դարձել է ԲՀԿ–ական. նա իր որոշումը ծանրակշիռ է համարում

Թամարա Պողոսյանը դարձել է ԲՀԿ–ական. նա իր որոշումը ծանրակշիռ է համարում

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Թամարա Պողոսյանը դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մշակութային հարցերով խորհրդական։

«7օր»–ի հետ զրույցում ԲՀԿ–ին անդամագրվելու իր այս քայլը Թամարա Պողոսյանը բացատրել է իր անձնական վերլուծություններով, քաղաքական դաշտում իրականացվող գործընթացներով։

–Սա բազմաթիվ բաղադրիչներից բաղկացած որոշում է, և կարծես թե այսքան երկար ընդմիջումից հետո ես բավական ծանրակշիռ որոշում եմ կայացրել։ Ինձ համար այդ որոշումը հիմնավորված է։ Եթե ես ժամանակին եղել եմ ՕԵԿ անդամ՝ ազատական, կենտրոնամետ գաղափարախոսությանը համակրող, ապա ես հավատարիմ եմ մնացել այդ գաղափարախոսությանը, փոխել եմ միայն քաղաքական դաշտը։ Ընտրել եմ այն դաշտը, որը ՀՀ–ի համար նորմալ քաղաքական ուժ է,–ընդգծել է Թ. Պողոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը