Քաղաքական

08.11.2011 13:36


ՀՀԿ պատգամավոր. «ՀՀ նախագահն իրավասություն ունի առանձին որոշում կայացնել»

ՀՀԿ պատգամավոր. «ՀՀ նախագահն իրավասություն ունի առանձին որոշում կայացնել»

Այսօրվա ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, խոսելով վերջին ժամանակների հրաժարականներից ու տեղափոխություններից՝ ասել է, որ երկրի ղեկավարի կողմից խնդիր է դրված շատ ավելի թափանցիկ ու առավել կազմակերպված ընտրություններ անցկացնել։

Նա կարծում է, որ Հովիկ Աբրահամյանն ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել, որպեսզի ազատ և անկաշկանդ լինի շտաբում. «Շտաբը ղեկավարելու համար առանձնահատուկ կարողություններ են պետք, որոնք ունեն թե՛ Հ. Աբրահամյանը, թե՛ Մ. Մինասյանը»։

–Երկրի ղեկավարի իրավունքն է տեղափոխելը,–անդրադառնալով ոստիկանապետի պաշտոնանկությանը՝ նշել է բանախոսը։

Դիտարկմանը՝ այսինքն, Սերժ Սարգսյանը չի խորհրդակցում ՀՀԿ խորհրդի անդամների հետ, Մկրտիչ Մինասյանը նշել է, որ ՀՀ նախագահն իրավասություն ունի առանձին որոշում կայացնել, սակայն միշտ խորհրդակցում է հանրապետականների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը