Երևանի փոխքաղաքապետի օգնականը 2,5 մլն դրամ է փոխանցել ՔՊ-ին. դրամահավաք-երեկոյի ամենաշռայլ նվիրատուները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևանի փոխքաղաքապետի օգնականը 2.5 մլն դրամ է փոխանցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը իբրև նվիրատվություն: Կոռուպցիայի դեմ պայքարող հեղափոխականներին այս թվերը չեն հետաքրքրում: Վերջին շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հրապարակում է նախորդ տարի՝ հուլիսի 31-ին տեղի ունեցած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի մանրամասները:
Ինչպես հայտնի է, Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին «հանձնարարված է եղել» կլորիկ գումարներ հանգանակել իշխանական կուսակցությանը: ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 996 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 509 մլն 085 հազար 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1 մլն 262 հազար 681 դոլար, սակայն շատ նվիրատուների անունները գաղտնի են պահվել: ՔՊ-ի դրամահավաքին, ինչպես արդեն գրել էինք, հանգանակություններ էին արել «Բաս վոյաժ» ՍՊԸ-ն՝ 700 հազար դրամ, ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության պետ Գոռ Բակլաչյանը՝ 250 հազար դրամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ 100 հազար դրամ, Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության նախկին պետ Խորեն Գրիգորյանը՝ 2 մլն դրամ, Երևանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը՝ 1 մլն դրամ, և այլ հետաքրքիր դեմքեր։ Այս անգամ ներկայացնում ենք ցուցակի հաջորդ հետաքրքիր քառյակին։ ՔՊ-ի դրամահավաքին 200 հազար դրամ հանգանակել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։
Սեպտեմբերի 17-ին կայացած՝ Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի անդամ Գեղամ Բրսոյանը ամենաշռայլ նվիրատուներից էր, որը հանգանակել է 2 մլն 500 հազար դրամ։ Բանն այն է, որ նման շռայլություն դրսևորելուց հետո նա, ՔՊ ցուցակում լինելով հանդերձ, չընդգրկվեց Երևանի ավագանու ցանկում։ ՔՊ ավագանու ընտրացուցակում ընդգրկված և ավագանու անդամ չդարձած Շողիկ Վիրաբյանը ևս 2 մլն 500 հազար դրամ է հանգանակել։ 2 մլն 500 հազար դրամ էլ ՔՊ դրամահավաքին հանգանակել է 2022 թվականի ապրիլի 20-ին ՀՀ ԱԻ նախարարի օգնական նշանակված Տաթև Հակոբյանը։
Բանն այն է, որ Տաթև Հակոբյանն այժմ հանդես է գալիս Տաթև Մարգարյան անուն-ազգանունով։ Նա այն ժամանակ ԱԺ պատգամավո Արմեն Փամբուխչյանի օգնականն էր, հետո, երբ Փամբուխչյանը նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Տաթև Մարգարյանին իր հետ տարավ։ Նույնը կատարվեց, երբ Փամբուխչյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ. Տաթև Մարգարյանին կրկին նշանակեց իր օգնական։ Հետաքրքիր է՝ օգնականին որտեղից նման գումարներ, որ փոխանցել է: Այս հարցն էլ փորձեցինք պարզել Տաթև Մարգարյանից, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ճիշտ է, ես այդքան հարուստ չեմ։ Քանի որ շտաբում էի, կազմակերպչական հարցերով պատասխանատու ու ակտիվ աշխատանքների մեջ էի, ընկերներ, կուսակցականներ, լիքը մարդ հավաքվեց, կպանք իրար, ես իջա արեցի»:
Հետաքրքիր է՝ արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որևէ ընթացք կտա նման երևույթներին և կխորանա ՔՊ դրամահավաքի պաշտոնյա նվիրատուների ֆինանսական աղբյուրները բացահայտելու գործով»։