Սողանքների հետևանքով Կոլումբիայում զոհվածների թիվը հասել է 35–ի
Հղում անելով միջազգային Կարմիր խաչի աշխատակիցներին՝ «Ֆրանս պրես» գործակալությունը հայտնում է, որ Կոլումբիայի կենտրոնական մասում տեղի ունեցած սողանքների պատճառով զոհվածների թիվը հասել է 35–ի։
Ավելի վաղ հաղորդվում էր 22 զոհերի մասին։ Ամենաշատ զոհերը գրանցվել են Մանիսալես քաղաքում, որը մայրաքաղաք Բոգոտայից գտնվում է 287կմ հեռավորության վրա։
Ինչպես փոխանցում են կոլումբիական լրատվամիջոցները, ներկայումս անհայտ կորած է համարվում 70 մարդ։
Սողանքները հետևել են հորդառատ անձրևներին, որոնք Կոլումբիայում ավանդաբար սկսվել են սեպտեմբերի վերջին։ Սողանքները նյութական վնաս են հասցրել մոտ 250 հազար մարդու։