Մեկնաբանություն

05.02.2024 16:19


ՔՊԿ-ն բացահայտեց, թե ինչու է արշավ սկսել «Մայր Հայաստանի» դեմ. քաղաքային տրանսպորտն ուզում են թանկացնել

ՔՊԿ-ն բացահայտեց, թե ինչու է արշավ սկսել «Մայր Հայաստանի» դեմ. քաղաքային տրանսպորտն ուզում են թանկացնել

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում իշխանությունները բազմաշերտ արշավ են սկսել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դեմ: Նարե Սոսեից ճնշումներով ուզում էին կեղծ ցուցմունքներ կորզել, ինչի արդյունքում ինքը լքեց Հայաստանը: Առանց պետհամարանիշի ավտոմեքենայով օրեր շարունակ հետապնդել են «Մայր Հայաստան» խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ Արշակ Սարգսյանին: Ավտոմեքենան բերման է ենթարկվել, դրա մեջ եղածները՝ նույնպես, սակայն դեռ բացատրություն չկա, թե ինչու էին նրանք հետապնդում Ա. Սարգսյանին:

Օրերս էլ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան արտահերթ է հրավիրել՝ «Մայր Հայաստանի» 4 անդամի մանդատներից զրկելու օրակարգով:

«Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանն իր ճեպազրույցում նշել էր, որ այս հարձակումները տեղական ու համապետական նշանակություն ունեն: Համապետականի մասով ուզում են ճնշել «Մայր Հայաստանին», քանզի այն արմատական ընդդիմություն է և դեմ է Ալիևի թելադրած օրակարգով ՀՀ անկախության հռչակագրից հրաժարվելուն:

Ինչ վերաբերում է տեղական խնդիրներին, ապա նիկոլենք ուզում են թանկացնել տրանսպորտն ու արդեն ներկայացրել են համապատասխան որոշում այդ մասին: Ավագանու հերթական նիստում՝ փետրվարի 13-ին հենց այդ թանկացումների որոշումն են ուզում անցկացնել: «Մայր Հայաստանն» այդ մասին ահազանգում էր շատ վաղուց: Իշխանությունները գիտեն, որ քվորում ապահովելու խնդիր ունեն: Առանց այդ քվորումի իրենք չեն կարողանա տրանսպորտը թանկացնել: Դրա համար էլ ուզում են մանդատներից զրկելու մահակը կիրառել, որպեսզի տրանսպորտը թանկացնեն: Քվորում չապահովելն ընդդիմության միակ արդյունավետ գործիքն է Երևանի ավագանիում, որպեսզի հակաժողովրդական ու թալանչիական որոշումների դեմն առնեն: Հենց դա էլ ուզում են չեզոքացնել ՔՊԿ-ն ու իր քույր կառույցը:

Ահա այն մոտիվացիաները, որոնք դրդել են իշխանությանը գնալ ապօրինությունների ու քաղաքական ահաբեկումների:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը