Լրահոս

07.11.2011 17:00


Բեռլուսկոնին հրաժարական չի՞ տա

Բեռլուսկոնին հրաժարական չի՞  տա

Իտալական «Foglio» պարբերականի խմբագիր Ջիլիանո Ֆերարան իր կայքում գրել է, թե Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մինչև օրվա վերջ հրաժարական է տալու։

–Դա մի քանի ժամվա հարց է, որոշներն էլ նույնիսկ ասում են՝ րոպեների,–գրել է նա։

Ինչպես հայտնում է «Gazeta.ru»–ն, սակայն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Բեռլուսկոնին գրել է, թե իր հրաժարականի մասին լուրերն անհիմն են։ Դա հաստատել է նաև Բեռլուսկոնիի գլխավորած «Ազատության ժողովուրդ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ֆաբրիցիո Չիկետտոն։

Հիշեցնենք, որ Հռոմում հանգստյան օրերին Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վարած քաղաքականության դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվել, որոնց տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցեել։

Ինչպես հաղորդում է կայքը, Իտալիայում տիրող իրադրությունը հատկապես ներդրողներին է անհանգստացնում։ Բանն այն է, որ նրանք մտավախություն ունեն, որ 1,9 տրիլիոն եվրո պետական պարտքով և լճացած տնտեսությունով Իտալիային չի հաջողվի խուսափել Հունաստանի ճակատագրից։

Այս խորագրի վերջին նյութերը