Կարծիք

05.02.2024 12:36


Արթիկ համայնքի ավագանին «հեղափոխական» որոշում է կայացրել

Արթիկ համայնքի ավագանին «հեղափոխական» որոշում է կայացրել

Շքեղություն հարկատուների հաշվին․․․․

Օրերս Արթիկ համայնքի ավագանին «հեղափոխական» որոշում է կայացրել։

Իր՝ հունվարի 31-ին կայացած արտահերթ նիստում ավագանին որոշում է կայացրել 33 մլն դրամ հատկացնել համայնքի ղեկավարի հարմարակեցությունը բարեփոխելու համար։ Ավագանու որոշման համաձայն 30 մլն դրամով ձեռք է բերվելու նոր ծառայողական մեքենա, իսկ 3 մլն դրամն ուղվելու է մեքենայի ընթացիկ ծախսեր կատարելու համար։

Նոր՝ ծառայողական մեքենա ձեռք բերելու անհրաժեշտությունը հիմնավորվեց նրանով, որ համայնքապետին սպասարկող մեքենան հին է։

Երբ կահավորված չեն մեր սահմանները, երբ չեն լուծվել մեր հայրենակիցների բազմաթիվ սոցիալական պրոբլեմները, երբ Արթիկ համայնքում կան խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն, նման կերպով պետական փողերի շռայլումը՝ հանցագործություն է։

Ուշադրության կենտրոնում եմ պահելու տվյալ հարցը և հետևելու եմ հետագա զարգացումներին։

Հայաստանի Հանրապետության համար օրհասական այս օրերին պետական բյուջեի վատնումը ևս դավաճանություն է։

Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը