Դատավճռի մասով անհամաձայնություն ունենք և կբողոքարկենք. Չարչյանի փաստաբան (տեսանյութ)
Դատարանը մեղավոր ճանաչեց Արմեն Չարչյանին իրեն վերագրվող հանցանքի մեջ: Այս մասին Արմեն Չարչյանի գործով դատական նիստի ավարտին հայտարարեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Կիրառեց ամենանվազագույն պատիժը՝ 4 տարի ազատազրկում: Հաշվի առնելով հանգամանքը, որ Պարոն Չարչյանը 4 ամիս 17 օր գտնվել է անազատության մեջ՝ ընդհանուր պատիժը սահմանվեց 3 տարի 7 ամիս: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց: Դատավճռի մասով ունենք անհամաձայնություն: Ի սկզբանե ասել ենք, ասում ենք ու ասելու ենք, որ Պարոն Չարչյանը անմեղ է և պետք է կայացվեր արդարացման դատական ակտ»,-նշեց նա:
Փաստաբանը հավելեց, որ դատական ակտի ամբողջ ծավալով ստացումից հետո պատրաստվում են բողոքարկել և արդարացման տեսանկյունից վերականգնել արդարությունը:

Աղբյուրը՝ yerevan.today