Լրահոս

07.11.2011 16:36


Սիրիայի իշխանությունները զորքեր են մտցրել Հոմս քաղաք

Սիրիայի իշխանությունները զորքեր են մտցրել Հոմս քաղաք

Սիրիայի իշխանական զորքերի ստորաբաժանումները նոյեմբերի 6-ի՝ լույս 7–ի գիշերը մտել են Հոմս քաղաքի կենտրոնական մաս։ «Ռոյթերս»–ի փոխանցմամբ՝ ներխուժմանը նախորդել են վեցօրյա տանկային հարվածներ։

Իշխանության ու ընդդիմության միջև երկխոսություն կազմակերպելու Արաբական երկրների լիգայի կոչն ու ջանքերն ապարդյուն անցան։ Այնուամենայնիվ, թեև Դամասկոսը չիրականացրեց իր խոստումը, որ զորքերը պետք է դուրս բերվեն քաղաքներից ու վերադառնան զորամաս, բայց դրա փոխարեն սիրիական իշխանությունները համաներում առաջարկեցին բոլոր նրանց, ովքեր ինքնակամ կհանձնեն զենքերը։ Բացի այդ,  հեռուստատեսությունը հայտարարեց բողոքի ելույթներին մասնակից 500 բանտարկյալներին ազատ արձակելու մասին։

Հիշեցնենք, որ Սիրիայում ներպետական բախումները շարունակվում են սույն թվականի մարտ ամսից։  Այս ժամանակահատվածում իշխանության ու ընդդիմության բախումների հետևանքով մի քանի հազար մարդ է զոհվել։

Այս խորագրի վերջին նյութերը