Քաղաքական

04.02.2024 20:03


Վաղը հրապարակվելու է Արմեն Չարչյանի գործով դատավճիռը

Վաղը հրապարակվելու է Արմեն Չարչյանի գործով դատավճիռը

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վաղը հրապարակվելու է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի գործով դատավճիռը։ Պրոֆեսոր ջան»։

«Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին գործադիր տնօրեն, պատգամավոր Արմեն Չարչյանն, ըստ մեղադրանքի, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Չարչյանը, սակայն, չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ այն որակելով ակնհայտ անհիմն ու անօրինական։

Այս խորագրի վերջին նյութերը