Ադրբեջանը խնդիր ունի ոչ թե ՀՀ Սահմանադրության, այլ ՀՀ-ի գոյության հետ․ քաղաքագետ
«Սահմանադրական փոփոխություններն օրակարգ են, որոնք Հայաստանին թելադրված են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»,-անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին հայտարարություններին՝ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:
Քաղաքագետը հիշեցնում է 2021 թ. սեպտեմբերի 27- ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը. «Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը: Հայաստանի սահմանադրության տեքստում Թուրքիայի դեմ տարածքային պահանջների մասին հղումներ կան։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից։ Առաջին հերթին նրանք պետք է մշակեն և ընդունեն նոր Սահմանադրություն»:
«2021 թ. նրանք «տնային առաջադրանք» են տալիս, իսկ 2024 թվականին ՀՀ իշխանությունները կյանքի են կոչում այդ առաջադրանքը և դրանով ոչնչացնում են երրորդ Հանրապետության քաղաքական հիմքերը»,-փաստում է քաղաքագետը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից երկրի պետական խորհրդանիշների փոփոխության անհրաժեշտության մասին հայտարարություններին՝ քաղաքագետը նշեց.
«Գնում ենք դեպի պետական համակարգի և պետականության լիակատար լուծարմանը։ Այստեղ հատկանշական է, որ իշխանական խմբակցության պատգամավորներից մեկը ասաց, որ նույնիսկ սահմանադրական փոփոխությունները, որոնք թելադրված են Ադրբեջանի կողմից, չեն երաշխավորում, որ պատերազմ չի լինի: Բայց իրենք գնում են և՛ սահմանադրական փոփոխություններին, և՛ պետական խորհրդանիշների փոփոխություններին: Մեր փաստաթղթերում կան բաներ, որոնք ակնարկում են այն մասին, որ մենք պայքարում ենք պատմական արդարության վերականգման համար: Խոսքը Անկախության հռչակագրի, Սահմանադրության որոշակի կետերի մասին է: Բայց այստեղ խնդիրը բոլորովին այլ է՝ Ադրբեջանը և Թուրքիան շատ լավ հասկանում են, որ խնդիրը ոչ այնքան մեր փաստաթղթերն են, որքան այն, որ մենք ունենք պետություն: Մենք Արցախի կամ ցեղասպանության ճանաչման համար պայքարել ենք ոչ թե նրա համար, որ դա գրված լինի Սահմանադրության մեջ կամ անկախության հռչակագրում այլ, հակառակը, մենք պայքարել եք Արցախի համար և Հայոց ցեղասպանության ճանաչման համար, դրա համար ենք գրել մեր փաստաթղթերում: Ուստի պետք է վերացնել ոչ թե փաստաթղթերը, այլ այն սուբյեկտին, որը կարող է պայքարել Արցախի և ցեղասպանության ճանաչման համար: Մենք գնում ենք Հայաստանի պետականության լուծարման ճանապարհով: Փաշինյանը ոչնչացնում է մեր «ծննդյան վկայականը»: Նա նաև ոչնչացնում է մեր հարաբերությունները գործընկերների հետ»,- նշում է Բենիամին Մաթևոսյանը:
Հաշվի առնելով, որ բավականին մեծ թվով ձայներ են հարկավոր փոփոխություններն իրականացնելու համար, կարո՞ղ է Փաշինյանն ապահովել ձայների այդ քանակը՝ հարցին ի պատասխան քաղաքագետը նշեց.
«Նախ սկսենք այն տեղից, որ կա, եղել է և կլինի վարչական ռեսուրսը: Երկրորդ ո՞վ ասաց, որ այս իշխանությունները չեն կարող ձայներ գնել: Երրորդը՝ իրենց ձեռքում է խորհրդարանական մեծամասնությսւնը, իրենք կարող են սահմանադրության 207 կետում փոփոխություն կատարել և շեմը, ըստ որի՝ սահմանադրական փոփոխությունները կլինեն ընդունված, նվազեցնեն: Սահմանադրության մեջ փոխելով հանրաքվեների մասին դրույթը, իրենք կարող են պարզ մեծամասնությամբ ապահովել իրենց համար անհրաժեշտ փոփոխությունները»: