Կարծիք

03.02.2024 13:15


Գործ անելու իմիտացիա կամ «ծիտիկներին կերակրելու» արդյունքը (տեսանյութ)

Գործ անելու իմիտացիա կամ «ծիտիկներին կերակրելու» արդյունքը (տեսանյութ)

Ամենօրյա ռեժիմով ժողովրդի գրպանը մտնող, ժողովրդին թալանող ու ժողովրդին տուգանքի մատերիալ դարձրած քաղաքային իշխանությունները գործ անելու իմտիացիայով են զբաղված։ Երեկ տեսանյութ էի հրապարակել, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատակիցները սառած մայթերին աղը բռով ցանում՝ ասես հացի փշրանքներով ծիտիկներին կերակրելուց լինեին։ Ու հիմա տեսեք դրա արդյունքը։ Պարզ է, որ ոչ սառույցն է հալվել, դե, բնականաբար, ոչ էլ ծիտիկներն են կշտացել։ Փոխարենը կշտացել են ձյան մաքրման աշխատանքների անվան տակ բյուջեից դուրս գրված փողերը կերածները։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը