Քաղաքական

02.02.2024 19:35


Եղեգնաձորում դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` ՔՊ պատգամավորի օգնականն, այսօր ազատ է արձակվել

Եղեգնաձորում դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` ՔՊ պատգամավորի օգնականն, այսօր ազատ է արձակվել
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը։
Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ 2019 թվականից կոմայի մեջ գտնվող փոխգնդապետը մահացավ 2023 թվականի հուլիսին։
Կարեն Մխիթարյանի խոսքով` դատապարտյալն ինքն է դիմում ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին, որպեսզի իրեն ազատ արձակեն։ Եղվարդի դատարանը երկու օր առաջ նիստ է արել ու այսօր հրապարակել է որոշումը, որով բավարարել է Գրիգորյանի դիմումը և նրան ազատ արձակել։
«Գրիգորյանին ազատ արձակելու հիմքն այն է եղել, որ իրեն քրեակատարողական հիմնարկում լավ է պահել»,–ասաց փոխգնդապետի եղբայրը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Այս խորագրի վերջին նյութերը