Քաղաքական

02.02.2024 14:21


Սա Ադրբեջանի հերթական պահանջն է, իսկ արևմուտքը ամեն կերպ ճնշելու է այս իշխանություններին. Ձյունիկ Աղաջանյան

Սա Ադրբեջանի հերթական պահանջն է, իսկ արևմուտքը ամեն կերպ ճնշելու է այս իշխանություններին. Ձյունիկ Աղաջանյան

«Խոսք է գնում Սահմանադրության փոփոխության մասին և կառավարության ղեկին նստած անձը չի թաքցնում, որ պատրաստվում է հրաժարվել անկախության հռչակագրի հղումներից, իսկ դա հավասարազոր է Երրորդ Հանրապետության մահվան վկայականը ստորագրելուն»:

Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Հանրային ռադիոյին տված հարցազրույցին:

«Այն թեզերը որ փորձում են հանրությանը ներկայացնել և դա արդարացնել, բացարձակապես իրականության հետ կապ չունեն, Սահմանադրությունը երկրի անվտանգությունը չի ապահովում, Սահմանադրությունը սահմանում է այն շրջանակները, որով կարգավորվում և կազմավորվում են ներպետական հարաբերությունները՝ տարբեր կառույցների, հասարակության և պետության իրավունքների շրջանակաները: Պետությունը ամրանում է, երբ հետևում է այդ Սահմանադրության դրույթներին, ոչ թե իր ցանկությունների և օտարի թելադրանքով և քմահաճույքները բավարերելու նպատակով ձեռքի թաշկինակի նման փորձում դա փոխել՝ արդարացնելով իր պարտվողական և հանձնվողական մոտեցումները»:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը իրավիճակը նմանեցնում է ցլի և կարմիր շորով նրա առաջ կանգնելու հետ, արդյո՞ք իրավիճկան այդպիսին է, դիվանագետն արձագանքեց.

«Ինչ վերաբերում է այդ խորհրդանշական պատմությանը, որը փորձ արվեց ներակայցնել մեր հանրությանը, որ անելանելի իրավիճակ է, կարող եմ ասել, որ գիտությունը ապացուցել է ցուլերը գույների նկատամբ զգայունություն չունեն, նման կենդանիների հետ հարաբերվելիս երկու մոտեցում կա՝ կամ դու որպես զոհ ես մոտենում, որը ըստ տրամաբանության նրա գերակայությունն է ընդգծում, կամ որպես ցլամարտիկ: Ճիշտ վարվելու դեպքում ցլամարտիկը կարող է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ իր ասած ճանապարհի երկու կողմերում կանգնած ցլերը իրենք իրար հարվածելով իրենք իրար վնասազերծեն: Իսկ ցլամարտիկը հանգիստ կարողանա մեջներով անցնել, բայց դրա համար պետք է ունենալ մի քանի նպատակ՝ բացառապես սեփական ազգի և պետության շահերով առաջնորդվել, ոչ թե դրանք նետել քո թշնամու ոտեքերի տակ և թույլ տալ, որ նա իր կեղտոտ ոտքերով տրորի և փորձի ստրկության մատնել քո ժողովրդին և երկորդը պետք է փորձել ամեն կերպ օգտագործել դիվանագիտական և այլ հմտությունները որպեսզի կարողանաս այս բարդ իրավիճակում ճիշտ որոշումներով թույլ չտալ քո ազգին ու պետությանը վնասել: Իսկ մենք նման մոտեցում չենք տեսնում այդ անձի կողմից»:

Դիվանագետից նաև հետաքրքրվեցինք, թե ինչ արձագանք պետք է ակնկալել արևմուտքից, քանի որ Ալիևը բացահայտ խոսում է Հայաստանի Սահամանադրության փոփոխության մասին, իսկ Արևմուտքը մի քանի անգամ հայտարարել է, որ թույլ չի տա ՀՀ ինքիշխանության դեմ որևէ ոտնձգություն:

«Արևմուտքը ոչ միայն չի արձագանքի այլ իր տարբեր գործակալների միջոցով փորձելու է ճնշում գորածդրել այս իշխանությունների վրա, որպեսզի նրանք բավարարեն Ադրբեջանի պահանջներոը խաղաղության փաստաթղթի բանակցային գործըթացի փաստական տապալումը չարձանագրելու համար: Սա ընդամենը հերթական զիջումն է, որը պարտադրում են թույլ կողմին, քանի որ այդ թույլ կողմը դիմադրության որևէ ցանկություն չունի: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա նրանք բոլոր հնարավոր և անհնար ցանկալի և երանելի պահանջները կառաջադրեն, փորձելով այս իրավիճակում պոկել ինչ հնարավոր է, և երկրորդը ձգձգելու գործընթացը, քանի որ նրանք բացարձակապես ցանկություն չունեն փաստաթղթավորելու այն պայմանավորվածությունները, որ իրենք ունեցել են և հանուն որի արևմուտքը բարձրագոչ հայտարարություններ էր անում, ար Արցախում թույլ չի տա էթնիկ զտում, բայց շատ հանգիստ աչքերը փակեց և բերանը կողպեց առանց որևէ գործնական քայլեր ձեռնարկելու 21-րդ դարում Արցախի ժողովրդի ցեղասպանությունը կանխելու համար:

Մենք կարող ենք հանրության համար նշել, որ Ադրբեջանը ձգձգելու է գործընթացը, որովհետև իրենց ձեռնտու չէ այս պահին րոևէ փաստաթուղթ ստորագրել երկու պատճառով, որ նա հույս ունի ավելի ու ավելի պոկել, երկորդը այդ փաստաթղթի ամրագրումից հետո նա պետք է իրականություն դարձնի այն հանձնառությունները արևմուտքի հանդեպ, որի համար այս ամբողջ ապուրը եփվել է և Արցախը նվիրվել է Ադրբեջանին, որի համար Ադրբեջանը պարտավորվել է հակաիրանական գործողություններ իրականացնի:

Եթե ուշադիր լինենք, Ալիևը չի խոսում միայն Անկախության հռչակագրի մասին, նա խոսում է նաև այլ իրավական ակտերի մասին և սա մի ամբողջ դաշտ է, որը վերաբերելու է նաև ընդհանրապես հայոց պատմության ջնջմանը և հայ ժողովրդի այս տարածաշրջանում հիշատակման բացառմանը՝ հաշվի առնելով, թե նրանք ինչ հավակնություններ են փորձում ներկայացնել պատմությունը կեղծելով և խեղաթյուրելով: Սա շարունականան գործընթաց է լինելու, դիմացը չկա դիմադրություն, Ադրբեջանը փորձելու է հայ ժողովրդին վնասող տարբեր դրույթներ առաջ բերել և փորձել իր օգտին բաներ քաղել»:

Այս խորագրի վերջին նյութերը