Նիկոլ Փաշինյանն Ալիևի օրակարգը սպասարկում է՝ Հայաստանում վախ տարածելով: Նա վախի վաճառական է:
Ասում էր՝ քանի Արցախը չենք տվել, խաղաղություն չի լինելու: Արցախը նա պաշտոնապես հանձնեց 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում: Դրան հաջորդեցին Արցախի պաշարումը, ապա՝ էթնիկ զտումը:
Հիմա Նիկոլն ասում է, որ եթե ՀՀ սահմանադրությունը չփոխենք, ՀՀ անկախության հռչակագրից չհրաժարվենք, գերբից Արարատը չհանենք ու էլի լիքը բաներ չանենք, որոնք պահանջում է Ալիևը, ապա պատերազմ կլինի:
Նիկոլի ասելիքն այլևս սպառված է: Սուտն էլ: Բայց նա ուրիշ ճար չունի: Պետք է ստի ու վախ տարածի:
Նիկոլական քարոզչության հիմնական մեխը տալու վրա է հիմնված: Ասում է, որ պետք է թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմաններն ապահովենք, որ 29.800-ի «կադաստրի թուղթը» ստանանք: Ալիևը նման խոստում չի տալիս: Ալիևը չի փոխում Ադրբեջանի սահմանադրությունը, որի հիմքում Հայաստանի տարածքների դեմ անթաքույց ախորժակ կա:
Ալիևը խաղաղություն ու ՀՀ տարածքային ամբողջականության հարգում չի խոստանում, բայց Նիկոլը նրա փոխարեն հայ ժողովրդին համոզում է, որ պետք է տանք, որ խաղաղ ապրենք:
Նիկոլի այս զիջումները վերջ չեն ունենալու: Հայաստանի կորուստներն էլ: Այդ կորուստներից խուսափելու միակ նախապայմանն ամբողջական իշխանափոխությունն է՝ Նիկոլի հեռացումը: Դրանից հետո է միայն հնարավոր խաղաղություն և զարգացում:
Նիկոլ Փաշինյանը՝ վախի վաճառական

Պետրոս Ալեքսանյան