Քաղաքական

02.02.2024 11:18


Մարտին նախատեսվում է հայ-ադրբեջանական հանդիպում

Մարտին նախատեսվում է հայ-ադրբեջանական հանդիպում

Մարտի 23-27-ը Ժնևում նախատեսվում է հայ-ադրբեջանական հանդիպում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միջխորհրդարանական միության (IPU) գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը:

«Ես կհրավիրեմ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովային Ժնև՝ բանակցություններ վարելու Հայաստանի գործընկերների հետ՝ մշտական ​​երկխոսության այս հարթակի ստեղծման օրակարգում առաջ շարժվելու համար։ Հուսով ենք, որ կկարողանանք կազմակերպել նման հանդիպում Միջխորհրդարանական միության հաջորդ վեհաժողովի ժամանակ, որը տեղի կունենա մոտավորապես այս տարվա մարտի 23-ից 27-ը։ Մենք ցանկանում ենք խորհրդարանականներին հրավիրել հանդիպման՝ սկզբում ոչ պաշտոնական ձևաչափով՝ իսկապես խոսելու հրատապ հարցերի մասին, որոնք կռվախնձոր են երկու երկրների միջև: Այս կերպ մենք կարող ենք հասնել ավելի լավ փոխըմբռնման երկու երկրների խորհրդարանների միջև, այնուհետև մենք կարող ենք փորձել ստեղծել նպաստավոր միջավայր երկու երկրների միջև ընթացող խաղաղ բանակցությունների հաջող արդյունքի համար»,-ասել է նա։

Չունգոնգը նշել է, որ այս նախաձեռնությանը երկու կողմերից էլ դրական արձագանք կա:

Ավելի վաղ՝ Չունգոնգի հետ հանդիպանը, Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության կարելի է հասնել Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությամբ:

Մինչև Ալիևի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի եթերում հայտարարել էր, որ իր կառավարությունը ոչ թե փոխում է Սահմանադրությունը, այլ «ժողովրդին առաջարկում է փոխել Սահմանադրությունը»։

Կարդացեք նաև՝ «Կարճ ասած»․ Սահմանադրությունը Ալիևի բացահայտ պահանջն է, դե կողմ կքվեարկեք

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը