Ալիևը շանտաժի է ենթարկում Հայաստանին Սահմանադրությամբ
«Հայաստանի Սահմանադրությունում և այլ փաստաթղթերում փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության»,-APA-ն մեջբերել է Ալիևին։
Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն դե-ֆակտո գոյություն ունի խաղաղություն, և արդեն մի քանի ամիս երկու երկրների սահմանին խաղաղ իրադրություն է տիրում, ասել է Ալիևը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։
Ալիևն ասել է, որ այդ գործընթացի տրամաբանական ավարտի համար անհրաժեշտ է «ստորագրել խաղաղության պայմանագիր և վերջ դնել Հայաստանի տարածքային հավակնություններին Ադրբեջանի հանդեպ»։
Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանի օրենսդրությունում են պարունակվում հավակնություններ Հայաստանի գրեթե ողջ տարածքի հանդեպ։
Ալիևը միաժամանակ սպառնացել է, որ եթե ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, Ադրբեջանի մասնակցության հարցը Երոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կվերանայվի։

Աղբյուրը՝ news.am