Աշխարհ

01.02.2024 19:05


Անձեռոցիկը, որի վրա Մեսսին ստորագրել է իր առաջին պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, կհանվի աճուրդի

Անձեռոցիկը, որի վրա Մեսսին ստորագրել է իր առաջին պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, կհանվի աճուրդի

Անձեռոցիկը, որի վրա արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ստորագրել է իր առաջին պայմանագիրն իսպանական «Բարսելոնայի» հետ, կհանվի աճուրդի։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo թերթը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի համաձայն՝ աճուրդը կանցկացվի մարտի 18-ից 27-ը։

Գինը տատանվում է 350 հազար եվրոյից մինչև 585 հազար եվրո։

Մեսսին իր առաջին պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ստորագրել է 2000 թվականի դեկտեմբերի 14-ին՝ 13 տարեկանում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը