Քաղաքական

01.02.2024 09:12


Ի՞նչ ցուցմունք է տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը ու ի՞նչ կասկածելի փաստաթղթեր կան իրավապահների մոտ

Ի՞նչ ցուցմունք է տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը ու ի՞նչ կասկածելի փաստաթղթեր կան իրավապահների մոտ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը իրավապահներին ցուցմունք է տվել ու հայտնել, թե այն ինչ կատարվել է ինքը դրա հետ կապ չունի:

Իսկ ինչի մասին է խոսքը. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է այթի ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջիում»` ծրագրերի ղեկավար տնօրեն է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ բնականաբար չի հաղթել: Բայց, ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին, ինչպես, ում թեթեւ ձեռքով, ահա սա էլ հիմք է դարձել իրավապահների մոտ կասկածի, որը նախարարությունում մեկը մյուսին լավություններ են արել ու ինչ-որ կասկածելի թղթեր ներկայացնելով տենդերը անցկացրել։

Այս խորագրի վերջին նյութերը