Երեկ Կրթության և գիտության նախարարության դիմաց բողոքի ակցիա էր անում կարծեմ 6 ուսուցիչ։ Աշխատանքից ազատվել են 2 հազարից ավելի ուսուցիչներ՝ ատեստավորումից կտրվելու կամ միջին մասնագիտական կրթություն ունենալու ու այլ պատճառներով, ակցիա անում էր մի 6-ը։ Մի քանի օր առաջ էլ էր նույն նախարարության դիմաց ակցիա՝ հրաժարականի պահանջով։ Պատճառը Հայոց պատմության դասագիրքն էր։ Մասնակիցների թիվն ավելի քիչ էր, քան ակցիան կազմակերպած շարժման անդամների թիվը։ Ամեն օր գրառումների ենք հանդիպում համացանցում զանազան փորձագետների ու մասնագետների կողմից՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության սկանդալային դասագրքի դեմ, գրողները լիքն են, բայց ակցիային միացող չկա։ Սա վերաբերում է և՛ մասնագետներին, և՛ փորձագետներին, և՛ աշակերտներին, և՛ ծնողներին։
Հայոց պատմության առարկայի անունը փոխում են․ դժգոհություն կա, հատկապես փորձագիտական շրջանակներում։ Զանգում ենք կարծիք իմանալու, մի քանի պատմաբան խոսում են, մնացածը՝ դե հենա այսինչը ինչ կար՝ ասել է, ի՞նչ գործ ունեմ։ Շատ հայտնի պատմաբանի եմ զանգում, հեռախոսը չի վերցնում, մտածում եմ՝ դե երևի էնքան են զանգել, խոսելուց հոգնել է․ բայց ոչ մի տեղ դիրքորոշումը չեմ տեսնում։ Կան չէ՞ էդպիսի հասարակական ու քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, որ հենց իրենց ոլորտում բան է լինում, կներեք, բայց՝ թռած են։ Բայց երբ պատահաբար հանդիպում ես փողոցում կամ ինչ-որ տեղ, մի լուտանք է թափում իշխանության հասցեին, թե՝ սրիկաները այսպես ու այնպես։ «Հայոց պատմության» դասախոս է, առարկայի անունը փոխում են, վստահ եմ համաձայն չէ, բայց վախենում է կարծիք հայտնել․ հարցնում եմ՝ կարող է՞ դուք էլ եք էդ մի խումբ գիտնականների մեջ, որ Նիկոլին նամակ եք գրել ու խնդրել փոխել առարկայի անունը, կտրականապես հերքում է, ասում է՝ ոչ մեկն էլ նամակ չի գրել, հնարում է։ Օրինակ ի՞նչ լավ կլիներ, եթե Հայաստանի բոլոր պատմաբանները համախմբվեին, պատմության դասախոսներն ու ուսուցիչները ու բոլոր դեմ գտնվողները իրենց հիմնավորումները ներկայացնեին ու տեսնեինք՝ Ժաննա Անդրեսյանի հիմնավորումները որքան խղճուկ են։
Սահմանադրությունը ուզում են չեղարկել, նորը գրեն, գիտնականի եմ զանգում, ասում է՝ այ Սևակ ջան, ի՞նչ խոսեմ, ո՞վ է լսողը, սաղ Ղարաբաղը հանձնեցին, սահմանադրությունն ինչ է, որ չփոխեն։ Ասում եմ գիտե՞ք ինչու են փոխում, որովհետև 2020 թվականին էլ որ ՍԴ-ի վրա հարձակում էր, զանգեցի, էլի չխոսեցիք, էդ վախտ հլը Ղարաբաղը չէին հանձնել։ Ղարաբաղը ինչո՞ւ հանձնեցին, որովհետև 2018 թվից ասում էինք եկել է հանդնձի ու էլի քիչ էին խոսողները։
Էս օրերին Ֆրանսիայում ֆերմերները ցույց էին անում, սաղ Փարիզը շրջափակել էին մի մարդու պես։ Իտալիայում ցույց էին անում հասարակական տրանսպորտի աշխատողները, երկրում մի տրանսպորտ չէր աշխատում։ Գերմանիայում օդանավակայանների անվտանգության աշխատակիցները ցույց էին անում, 10 խոշոր քաղաքի օդանավակայան միացել էր, 600 չվերթ էր չեղարկվել։ Մեծ Բրիտանիայում գործադուլ էին հայտարարել պետական հիմնարկների աշխատողները, 130 հիմնարկի սաղ աշխատողները միացել էին։ Գնաճի դեմ էր։ Հայաստանում գնաճն ավելին էր, քան Անգլիայում, պետական հիմնարկի աշխատողը ռիսկ կանի ցույցի մասնակցի՞։
Վերջերս հաղորդում էի պատրաստել, որ ՊՆ ղեկավարությունը հեռու է բանակից, նախարարը պատմության դասատու է, տեղակալները՝ տնտեսագետներ և միլիցա։ Երկու գեներալ հավանել-զանգել էին, իհարկե՝ ինտեռնետ կապով, որ կողքից չլսեն։ Մեկը մյուսից անկախ զանգել Սուրեն Պապիկյանի խորհրդակցությունների վրա ծիծաղում էին։ Ասում եմ դուք հրամանատարն եք, ես զինվորը, դուք գեներալ եք, ես կրտսեր սերժանտ, ես խոսում եմ, բայց դուք նախարարին համարում եք թյուրիմացություն, իսկ հենց մտնում է խորհրդակցության սենյակ, հավսար-զգաստ դիրք եք ընդունում։ Դուք գեներալ եք, որի բանակին այս իշխանությունը մեղադրել է իրենց ձախողումների մեջ, ձեզ էլ հետը։
Էս առումով ինձ համար օրինակելի է եկեղեցին․ մի հատ կպնում են եկեղեցուն, սաղ հոգևորականները եթերներից, ֆեյսբուքից դուրս չեն գալիս, հակադարձում են․ ի տարբերություն մյուս ոլորտների այսպես կոչված առաջատարների, եկեղեցու առաջատարները, սրբազանները՝ Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Արշակ սրբազանը, չեն վախենում ճիշտն ասելուց։ Նիկոլը Ալիևից է վախենում, նախարարը Նիկոլից է վախենում, գեներալը նախարարից է վախենում ու էսպես շարունակ։ Իրենց արածը ոչ թե համարում են հնազանդվել, հարմարվողականություն, այլ՝ զգուշավորություն։ Բայց ինչի՞ց եք զգուշանում։
Վերջին տարիներին, օրինակ, ես էլ, դուք էլ խորը հիասթափություններ ենք ապրել մեր երկրի բարձր մտավորականության որոշ ներկայացուցիչների պահվաքից․ շատ ռեժիսորներ, որոնց ֆիլմերը միշտ հավանել ենք, երգիչներ, որոնց ձայնագրությունները հավաքել ենք, կոմպոզիտորներ, որոնց ստեղծագործությունների տակ մեծացել ենք, դերասաններ, մեր աչքից ընկել են, որովհետև մեր երկրի, ազգի համար բախտորոշ պահին ծպտուն չեն հանել։ Հատկապես ցավալի է ու աններելի, երբ դա անում են մեծ տարիք ու վաստակ ունեցող մարդիկ։ Օրինակ՝ 80 տարեկան մարդը, որը ստացել է կոչումներ, մեդալներ, ամբողջ աշխարհի հայկական համայնքներում փառքով հյուրընկալվել, ի՞նչ ակնկալիք պետք է ունենա էսօրվա էս իշխանությունից, ինչի՞ց պետք է վախենա։ Էդ տարիքում իսկի որ հանցագործություն անես, երևի չբռնեն։ Օրինակ՝ չէի ուզենա անդրադառնալ Տիգրան Մանսուրյանին, բայց արդյո՞ք նրա քաղաքացիական կեցվածքը, այն էլ այս վերջին օրերին նույնքան բարձր է, որքան իր ստեղծագործությունները։ Հիմա ստիպված եմ իրեն անդրադառնալ․ ինչու․ երկու օր առաջ Երևանում նշում էին 85-ամյակը։ 2019 թվականին 80-ամյակը նշվում էր Արցախում, Ստեփանակերտում, նա Արցախի հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում խոսում էր Շուշիից, Արցախի ոգուց, ազատագրական պայքարից։ Շուշին ու Արցախը այ այդ նույն իշխանությունները հանձնեցին, ծպտուն չհանեց․ զաթո 85-ամյակը Երևանում նշեցին, հիմա ի՞նչ՝ Երևանն էլ հանձնեն, ծպտուն չի՞ հանելու։ Այս իշխանության կողմից մեդալ է ստացել, սիրով։ Էլ ինչպե՞ս ես ինձ տրամադրեմ նրա ստեղծագործությունները լսելուն, երբ արդեն այսպիսի ասոցիացիաներ կան։ 1993 թվականի ամռան սկզբին, Արցախում Ադրբեջանի պարտությունների ժամանակ Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը պետք է մրցանակներ շնորհեր արտիստների․ կազմակերպված հրաժարվում են նրա ձեռքից մեդալ ստանալ։ Ադրբեջանցիները, էդ 100 տարվա ցեղախումբը․ իսկ մենք 5 հազար տարեկան ազգ ենք։ Սովետական միության ժամանակ, որ ԿԳԲ կար, բան կար, Սոս Սարգսյանը հացադուլ էր անում՝ չվախենալով ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումից զրկվելուց։ Պարույր Սևակն էլ «Անլռելի զանգակատուն» էր գրում։
Օրինակ՝ իմ ուղեղում չի տեղավորվում, որ հայ մարզիկը հաղթում է ադրբեջանցուն ռինգում, հետո գալիս է ու Ալիևի կողմից ծաղրված Նիկոլի ձեռքից ստանում է մեդալ։
Հլը պատկերացրեք, որ Փաշինյանից դժգոհ բոլորը՝ զոհերի հարազատները, ընդդիմությունը, բուհերը՝ ուսանող դասախոսներով, զինվորականությունը, գործարարները, գյուղացիները, հոգևորականությունը, դպրոցական ունեցող ծնողները, զինվորականները, աձնականի պես օգտագործվող ոստիկանները, տո ղարաբաղցիները մեկ մարդու պես երկրի քաղաքացի իրենց զգային, քաղաքացիական կեցվածք ցուցաբերեին, էս օրին կլինեի՞նք։
Կարճ ասած՝ եթե սահմանին զոհ չի եղել, չի նշանակում, թե ամեն ինչ հանգիստ է․ թշնամին գրոհում է՝ կլինի սահմանից, կլինի դասագիրք փոխելով, սահմանադրություն չեղարկելով, տարածքային, ֆինանսական ու այլ պահանջներ ներկայացնելով։ Թշնամին գրոհում է համախմբված, իսկ մենք ի՞նչ ենք անում։ Անտարբերությունը արդեն ազգային, պետական գոյության սպառնալիք է։ Շատերն են ասում մեզ համար կարևորը ազգի միասնականությունն է․ ճիշտ եք ասում, բա ո՞ւր է․ թե՞ միասնական եք երկիրը հանձնողի գաղափարների շուրջ։
«Կարճ ասած»․ Ինչո՞ւ ենք էս օրին (տեսանյութ)

Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today