Քաղաքական

01.02.2024 01:09


Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

aravot.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գեւորգյանը: Նա հիմա գտնվում է Քննչական կոմիտեում:

Նրա փաստաբանն է Մուշեղ Ալեքսանյանը:

Aravot.am-ը նրանից ճշտեց՝ այս պահի դրությամբ ի՞նչ ընթացք է ստացել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործը: Նա պատասխանեց. «Այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել»:

Ալեքսանյանը հաստատեց, որ ինքն է ներկայացնում Սիմոնյանի կնոջ շահերը:

Հարցին՝ դա ասֆալտի տենդերի հե՞տ է կապված՝ Մուշեղ Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, ընդհանրապես ըտենց բանի հետ կապված չի: Կապված է իր նախկին աշխատավայրի հետ, որը ծրագրավորման ընկերություն է, ընդհանրապես շինարարության հետ կապ չունի»:

Hraparak.am-ին հաջողվել է պարզել, թե ինչում են մեղադրում նրան:

Նա երկար տարիներ աշխատել է IT ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջիում»` ծրագրերի ղեկավար է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ բնականաբար չի հաղթել: Ահա այս չկայացած տենդերն է Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել նախաքննության մարմինը:

Իրականում, մեզ հայտնի դարձավ, որ կնոջը փորձում են կալանավորել, որ ցուցմունք կորզեն ձերբակալված մյուս կանանց դեմ` էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի և նախարարության վարչության պետի:

Այս խորագրի վերջին նյութերը