Քաղաքական

31.01.2024 21:30


Իջևան-Ղազախ հատվածում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Իջևան-Ղազախ հատվածում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:

ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:

Այս խորագրի վերջին նյութերը