Մեկնաբանություն

31.01.2024 15:54


Ինչն է խոցել Ալեն Սիմոնյանի «պատիվն ու արժանապատվությունը» և ինչու է նա փող պահանջում Անժելա Թովմասյանից

Ինչն է խոցել Ալեն Սիմոնյանի «պատիվն ու արժանապատվությունը» և ինչու է նա փող պահանջում Անժելա Թովմասյանից

ԱԺ խոսնակ աշխատող Ալեն Սիմոնյանը վիրավորված է շատերից: Ումից վիրավորվում է, դատի է տալիս: Ինքը թքում է քաղաքացու վրա ու դա համարում նորմալ: Բայց վիրավորվում է, երբ իր հասցեին բան է լսում:

Ալեն Սիմոնյանը երկրորդ հայցն է ներկայացրել «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի դեմ: Ալենի հոգին փոթորկվել է հետևյալ նախադասություններից. «Խաչատուր Սուքիասյանի ոտքերի տակ ըսենց վազվզում էր, ինքը ըսենց ոտքերի տակ վազվզում, վազվզում էր Ալենը, ոտերի տակ վազվում»: Ահա այս «վազվզոցիների» թեմայով Ալենը դատարանին խնդրում է Անժելա Թովմասյանին պարտավորեցնել հայցվորից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հօգուտ իրեն բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև պատասխանող Անժելա Թովմասյանից հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուր 530 հազար դրամ դատական ծախսերի հատուցում։

Ալենի ախորժակը վատը չէ: Շատերն իրեն կասկածում են իշխանության գալուց հետո դոլարային միլիոնատեր դառնալու հարցում: Պարզվում է՝ ինքը նաև դրամային միլիոնատեր է ուզում դառնալ՝ լրագրողներից, պատգամավորներից, հանրային գործիչներից միլիոններով փող պահանջելով:

Հարց կարող է առաջանալ, թե ինչի՞ց կամ ինչո՞ւ է վիրավորվել Ալեն Սիմոնյանն ու ինչու է իր պատիվն ու արժանապատվությունը 1.530.000-դրամանոց փոխհատուցում պահանջում:

Այն, որ Ալեն Սիմոյնանն օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի մոտ է աշխատել, հայտնի է: Հայտնի է նաև, որ Սուքիասյանն իր աշխատողներին սիրում է վազվզացնել: Բա ո՞րն է խնդիրը: Միգուցե Ալենը չի՞ սիրում, որ իր անցյալն են հիշեցնում: Չէ՞ որ հիմա ինքը ախռանայով ման եկող տղա է: Ինչպես Գռզոն:

Հետաքրքիր է, եթե Անժելա Թովմասյանն ասեր, որ Ալեն Սիմոնյանը վազվզում է Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ, նա այդ դեպքու՞մ էլ դատի կտար՝ համարելով, որ իր պատիվն ու արժանապատվությունը խոցվում են: Հազիվ թե: Դե քանի որ Թովմասյանն արդեն ալենական հարձակումների տակ է, նրան առաջարկում ենք այդ ձևակերպումն էլ կիրառել: Տեսնենք դատի կտա՞, թե՞ չէ: Մի հայց այս կողմ, մի հայց այն կողմ, բան չի փոխվելու: «Զատո» կպարզենք, թե արդյոք կվիրավորվի ու դատի կտա՞ Ալենը, եթե ասեն, որ ինքը Նիկոլի ոտքերի տակ վազվզող է: Կարող ենք գրազ գալ, որ չի տա:

Հայկ Ուսունց

Հ.Գ. Կից լուսանկարում Ալենն ու Նիկոլն են՝ «աղջիկ» ժամանակ: Այդ օրերին նրանք հաճույքով «վազվզում» էին Խաչատուր Սուքիասյանի ոտքերի տակ:

Այս խորագրի վերջին նյութերը