Քաղաքական

30.01.2024 21:03


Ադրբեջանը օկուպացված Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի է վերածում (լուսանկար)

Ադրբեջանը օկուպացված Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի է վերածում (լուսանկար)

Ադրբեջանը օկուպացված Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի է վերածում։

Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը։

«Ադրբեջանի` պետական մակարդակով հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության եւս մեկ դրսեւորման ապացույցներ են հասանելի դարձել։

Սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի վերածելու մասին` դեռեւս 2021 թվականին առաջացած հիմնավոր կասկածները։

Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ։

Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթներով»,-ասված է հայտարարության մեջ։

Возможно, это изображение 1 человек

Возможно, это изображение сигвей, улица и дерево

Возможно, это изображение дорога и гора

Нет описания фото.

Այս խորագրի վերջին նյութերը