Լրահոս

30.04.2009 12:25


Նոր մանրամասներ ArmeniaToday–ի ղեկավարի վրա հարձակման վերաբերյալ՝ Լուսինե Սահակյանից

Նոր մանրամասներ  ArmeniaToday–ի ղեկավարի վրա հարձակման վերաբերյալ՝ Լուսինե Սահակյանից

Այսօր առավոտյան ժամը 5։00-ի սահմաններում ծեծի է ենթարկվել ArmeiaToday լրատվական գործակալության ղեկավար Արգիշտի Կիվիրյանը։ Ինչպես «7օր»-ին տեղեկացրել է Արգիշտի Կիվիրյանի կինը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը,  այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և նրա կյանքին վտանգ չի սպառնում։

-Ծեծի ենթարկողները 3 հոգի էին, զինված էին բեյսբոլի «բիտաներով», և երբ մենք աղմուկի պատճառով դուրս եկանք, նրանք նաև 3 անգամ կրակեցին։ Համոզված եմ, որ միջադեպի պատճառը, միանշանակ, մասնագիտական գործունեությունն է հանդիսացել։ Այս կապակցությամբ մոտ օրերս մենք մամուլի ասուլիս կհրավիրենք,- ասել է  Լուսինե Սահակյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Արգիշտի Կիվիրյանը  ուղեղի ցնցում է ստացել, ինչպես նաև տարբեր վնասվածքներ է ստացել մարմնի տարբեր հատվածներում, հիմնականում՝ գլխի, քթի և աչքերի հատվածում։ Այժմ Արգիշտի Կիվիրյանը  գտնվում է բժիշկների հսկողության տակ, և հիմա նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Այս խորագրի վերջին նյութերը