Լրահոս

07.11.2011 11:43


ԿԸՀ նախկին անդամը՝ Միքայել Մինասյանի հայտարարության մասին

ԿԸՀ նախկին անդամը՝ Միքայել Մինասյանի հայտարարության մասին

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն իր հրաժարականը հիմնավորել էր ՀՀԿ շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանին օգնելու մտադրությամբ։

«Ես գնում եմ օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում և կարծում եմ, որ դա է այսօր առաջնահերթություն»,–բառացի նշել էր Միքայել Մինասյանը։

«7օր»–ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ՀՅԴ նախկին ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանից հետաքրքվել է՝ արդյոք այս հայտարարությունը հակաօրինական չէ՞, քանի որ ընտրությունները պատշաճ նախապատրաստելու գործառույթը դրված է միայն ԿԸՀ–ի վրա։ ԿԸՀ նախկին անդամը չնայած ասել է, որ չի լսել Միքայել Մինասյանը հայտարարությունը, բայց ավելացրել է.

Ընտրական օրենսգրքով ԿԸՀ–ն է պատասխանատու ընտրությունների կազմակերպման և իրականացման համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը