Քաղաքական

07.11.2011 11:17


Ստեփան Սաֆարյան. «Առաջին անգամը չէ, որ տեսնում ենք, թե ՀՀԿ նախընտրական շտաբը կարող է ավելի մեծ լիազորություններ ունենալ, քան ԿԸՀ–ն»

Ստեփան Սաֆարյան. «Առաջին անգամը չէ, որ տեսնում ենք, թե  ՀՀԿ նախընտրական շտաբը կարող է ավելի մեծ լիազորություններ ունենալ, քան ԿԸՀ–ն»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա և նրա աշխտակազմի ղեկավարի  նախկին առաջին տեղակալ Միքայել Մինասյանը, հրաժարվելով իր պաշտոնից, հայտարարել էր, թե գնում է  գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում օգնելու Հովիկ Աբրահամյանին և կարծում է, որ դա է այսօրվա առաջնահերթությունը։

Ընտրությունները պատշաճորեն կազմակերպելը ոչ թե որևէ կուսկացության նախընտրական շատբի գործն է, այլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովինը։

«7օր»–ի այն դիտարկանը, թե Միքայել Մինասյանի  այս հայտարարությունը արդյոք հակասահմանադրական չէ՞, և փաստացի չի՞ նշանակում, որ Միքայել Մինասյանը, ըստ էության, աշխատելու է որպես ԿԸՀ «նախագահ»՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար  Ստեփան Սաֆարյանը պատասխանել է, թե այստեղ իսկապես ձևակերպման խնդիր կա, սակայն ամենայն հավանականությամբ Միքայել Միանսյանը նկատի է ուենցել ՀՀԿ–ին ընտրություններին նախապատրաստելը։

Դիտարկամանը, թե վերջին շրջանում ՀՀԿ–ականներն անընդհատ շեշտում են նոր որակի ընտրությունների  մասին, և այստեղ դժվար  թե շփոթության հարց լիներ, Ստեփան Սաֆարյանը պատասխանել է, թե ՀՀԿ–ն այսօր  իշխանությունն է ներկայացնում, և միջազգային հանրության կողմից նրա առջև  շատ լուրջ պայաման է դրաված։

–ԱՄՆ պետքարտուղարի  օգնականներ  են գալիս–գնում, ընտրությունների անցկացման խնդիր են դնում, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ են գալիս՝ այդ խնդիրն են դնում,–ասել  է նա։

Հարցին, թե այսինքն այնուամենյանիվ կարելի՞ է ասել, որ ՀՀԿ շտաբն այս պարագայում ԿԸՀ–ի գործառույթն է իրականացնելու, Ստեփան Սաֆրայանը պատասխանել է, թե առաջին ընտրությունը չէ, որի ժամանակ ականտաս ենք լինում, որ ՀՀԿ նախընտրական շտաբը կարող է ավելի մեծ լիազորություններ ունենալ, քան ԿԸՀ–ն։

–Առաջին ընտրությունները չեն, որ մենք տեսնում ենք, որ ՀՀԿ շատբում շատ ավելի բաներ են որոշվում, բայց ոչ ԿԸՀ–ում։ Այս դիտարկումները պրակտիկայում ճիշտ են,–ասել է նա։

Ստեփան Սաֆարյանի խոսքերով՝ ըստ  օրենքի՝ թեկնածուների գրանցումից հետո են ձևավորվում նախընտրական շտաբները, և սա արդեն իսկ օրենքից դուրս է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը