Լրահոս

30.04.2009 12:36


Ո՞ր ոչ հայանպաստ որոշումը կարող է պատճառ հանդիսանա, որ ՀՀկ–ն թողնի իշխանական կոալիցիան

Ո՞ր ոչ հայանպաստ որոշումը կարող է պատճառ հանդիսանա, որ ՀՀկ–ն թողնի իշխանական կոալիցիան

«7 օր»-ի՝ «ո՞ր ոչ հայանպաստ որոշումը կարող է պատճառ հանդիսանա, որ ՀՀԿ-ն թողնի իշխանական կոալիցիան» հարցին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը պատասխանել է.

-Նման բան երբևիցե չի լինի։ Կարսի պայմանագրի և այլ դրույթների մասին մենք ԱԺ-ում խոսել ենք, նման բաներ գոյություն չունեն։ Երկրի վարչապետը և արտաքին գործերի նախարարն արդեն իսկ ասել են, որ ոչ հայանպաստ պայման կամ ընդհանրապես պայման գոյություն չունի։

Հակադարձելով Արման Սահակյանին, «Հայելի» ակումբում հրավիրված բանավեճի մասնակից «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասել է.

–Քանի որ ես մասնակցել եմ արտգործնախարարի հետ քննարկմանը, միանշանակ ասում եմ, որ վտանգավոր կետեր կան։

Այս խորագրի վերջին նյութերը