Քաղաքական

28.01.2024 09:10


Այսօր Հայաստանի բանակի կազմավորման 32-ամյակն է

Այսօր Հայաստանի բանակի կազմավորման 32-ամյակն է

Այսօր Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձն է։

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեցին Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը՝ Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները:

1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում:

Այս խորագրի վերջին նյութերը