Yerevan today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
01․05․2018թ․, Ելույթ Հանրապետության հրապարակում
Խոստում - Միլիոնավոր հայեր ներգաղթելու են Հայաստան։ Մեծ հայրենադարձությունը պետք է դառնա համահայկական օրակարգի առաջնային հարցերից մեկը, եթե ոչ ամենառաջնայինը: Դա կարող է լինել կապիտալի հայրենադարձություն, գաղափարների հայրենադարձություն, նախագծերի հայրենադարձություն և ամենակարևորը՝ մարդկանց հայրենադարձություն։
Խոստում – այս օրերին մենք տասնյակ ուղերձներ ենք ստանում մեր Սփյուռքի հայրենակիցներից, ովքեր հայտարարում են, թե կազմ-պատրաստ սպասում են ներքաղաքական վիճակի հանգուցալուծմանը, որպեսզի վերադառնան Հայաստան և լծվեն սեփական հայրենիքի շենացման գործին։
14․05․2018թ, ելույթ մարզային այցի ժամանակ
Խոստում - Մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական հոգևոր, գիտական ներուժը կամ նրա զգալի մասը ՀՀ-ում կենտրոնացնելն է և նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը։
23․08․2018թ․ ճեպազրույցում լրագրողի հարցին՝ բնակչության թիվը 4 մլն դարձնելու ծրագիրն իրականություն դառնալո՞ւ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է․ «Կարող ենք նշել, որ արդեն էդ պրևոցեսը սկսում է»։
Իրական պատկեր – Նիկոլ Փաշինյանի այս ելույթներից երկու տարի անց՝ 01․06․2020թ․, Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը խորհրդարանում հայտարարեց հակառակը․ «Հայրենադարձությունը խթանելը մեր առաջնահերթ խնդիրներից չէ, որովհետև նման աշխատանք տանելուց առաջ, այսինքն մենք գնանք Ռուսաստան ու ասենք՝ ժողովուրդ, ի՞նչ եք անում Ռուսաստանում, հելեք եկեք ձեր հայրենիքը, մենք պետք է իմանանք՝ դրա պայմաններն ունե՞նք, թե՞ չէ, ունե՞նք աշխատանքներ, որ անհրաժեշտ է էդ մարդկանց համար։ Այն պրոցեդուրաները, որ գոյություն ունեն հայրենադարձության համար, ունե՞նք, միջավայրը ապահովել ե՞նք հայրենադարձության համար։ Մեծ ներգաղթին մենք պատրաստ չենք»։
Հայաստանի կառավարությունը հայրենադարձության պատկեր չի հրապարակել։ Սակայն պաշտոնական թվեր հրապարակվել են Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի նվազման վերաբերյալ․2022 թվականի մարդահամարի տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2022թ. հոկտեմբերի 13-ի դրությամբ կազմել է 2 932 731 մարդ: 2011-ին անցկացված մարդահամարի համեմատ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 86 հազար 123-ով։ Իսկ առկա բնակչության թիվը կազմում է 2 մլն 869 հազար 438 մարդ։
Հայրենադարձության մասին խոստումների մասին Yerevan.Today-ի անդրադարձը՝ այստեղ։
15 ապրիլի, 2018թ., ելույթ Ֆրանսիայի հրապարակում
Խոստում - Եթե որևէ քաղաքացի ՀՀ-ն լքեց և չվերադարձավ 24 ժամվա կամ մեկ շաբաթվա ընթացքում, համակարգը նրան ավտոմատ հանում է ընտրողների ցուցակից, հենց մտնում է երկիր, նորից ներառվում է ցուցակում: Պետք է ստեղծվի ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ մարմին, որի ղեկավարի թեկնածուին պետք է առաջադրի ընդդիմությունը կամ ընդդիմադիր խմբակցությունները` կոնսենսուսով:
Իրական պատկեր – խոստումներից և ոչ մեկը չի կատարվել․ ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ մարմին Հայաստանում չի ստեղծվել։ Ինչ վերաբերում է Հայաստանից մեկ օր անգամ բացակայողներին ընտրացուցակներից հեռացնելու խոստմանը, դա ևս չի կատարվում։ Ավելին, ընտրացուցակների վերաբերյալ փաստերն ու ահազանգերը բազմաթիվ են, որ դրանցում տեղ են գտնում մահացած, երկրից բացակայող անձինք։
Խոստում - Առաջիկայում սպասվում է թերևս մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. 2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում։ Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է: (18․03․2021թ․ մամուլի ասուլիսի ժամանակ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետորսյանը հայտարարել էր, որ խոսքը 1901 նիշի մասին է)։
Իրական պատկեր – 2021 թվականի հուլիս ամսին պարզվեց, որ ոչ միայն չի բարձրացել, այլև իջել էր 7 սանտիմետրով։
22․01․2024թ․ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնեց, որ Սևանա լճի մակարդակը հունվարի 15-21-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, ցածր է 11 սմ-ով, իսկ 2024թ․ հունվարի 1-ի մակարդակից՝ 2 սմ-ով։ Սևանա լճի մակարդակը կազմում է հունվարի 21-ի դրևությամբ՝ 1900.15 մ։
Խոստում – Ընտրություններում մեր հաղթանակի վերահաստատումից հետո գերիների վերադարձման գործընթացը կակտիվանա։
Իրական պատկեր – Այս պահին պաշտոնապես Ադրբեջանում է գտնվում 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի պետական, ռազմական ղեկավարությունը։ Ոչ պաշտոնական շրջանակով նշվում է ևս 80 չհաստատված գերու մասին։
Առևանգված և Բաքվում անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը երեկ՝ հունվարի 25-ին, երկարացվեց ևս 4 ամսով։
Թեև Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հունիսյան ընտրություններում հաղթանակից հետո արագացնել գերիների բերման գործընթթացը, անգամ նշում էր ժամկետ՝ 1-2 ամիս, այնուամենայնիվ, պատերազմից 3 տարի և երկու ամիս անց ոչ միայն չեն վերադարձվել գերիները, այլև Հայաստանից ու Արցախից նոր գերիներ և առևանգվածներ կան Ադրբեջանի բանտերում։
Ելույթ – «Ինչո՞վ է կեղեքող էլիտան ապահովել իր երկարաժամկետ իշխանությունը․ առաջին հերթին ժողովրդին, զանգվածներին զրկելով պատշաճ կրթությունից։
Էլիտաները իրենց երեխաներին ուղարկում էին էլիտար դպրոցներ, իսկ մեր ժողովրդի երեխաներին ուղարկում էին այսպես ասած՝ ժողովրդական դպրոցներ՝ անգրագետ դառնալու։ (Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի երեք զավակները սովորել են էլիտար դպրոց համարվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, խմբ․): 2019 թվականին մի հետազոտության արդյունքում պարզվեց, որ մինչև 10 տարեկան երեխաների 30 տոկոսն անգրագետ է, կարդալ չգիտի։ Նրանք ոչ թե ուղղակի անգրագիտություն էին տարածում, նրանք այս միջոցով հպատակներ էին պատրաստում իրենց համար։ Պետք է կեղեքող այս էլիտան փոխարինվի առաջնորդող էլիտայով»։
Իրական պատկեր – 24.01.2024թ․, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ 15-19 տարեկան երիտասարդների 20,6 տոկոսը չի սովորում որևէ կրթական ծրագրով։ Վիճակն առավել մտահոգիչ է 20-ից 24 տարեկան երիտասարդների մասով։ Այս տարիքային խումբը ներառյալ՝ չսովորող երիտասարդների համամասնությունը դառնում է 68,8 տոկոս՝ ավելի քան 140 հազար մարդ»։ Նախարարը սա համարեց անթույլատրելի շեմ։
ՏԵՂԵԿԱՆՔ № 26՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար
Yerevan today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
01․05․2018թ․, Ելույթ Հանրապետության հրապարակում
Խոստում - Միլիոնավոր հայեր ներգաղթելու են Հայաստան։ Մեծ հայրենադարձությունը պետք է դառնա համահայկական օրակարգի առաջնային հարցերից մեկը, եթե ոչ ամենառաջնայինը: Դա կարող է լինել կապիտալի հայրենադարձություն, գաղափարների հայրենադարձություն, նախագծերի հայրենադարձություն և ամենակարևորը՝ մարդկանց հայրենադարձություն։
08․05․2018թ․, ելույթ Ազգային ժողովում
Խոստում – այս օրերին մենք տասնյակ ուղերձներ ենք ստանում մեր Սփյուռքի հայրենակիցներից, ովքեր հայտարարում են, թե կազմ-պատրաստ սպասում են ներքաղաքական վիճակի հանգուցալուծմանը, որպեսզի վերադառնան Հայաստան և լծվեն սեփական հայրենիքի շենացման գործին։
14․05․2018թ, ելույթ մարզային այցի ժամանակ
Խոստում - Մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական հոգևոր, գիտական ներուժը կամ նրա զգալի մասը ՀՀ-ում կենտրոնացնելն է և նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը։
23․08․2018թ․ ճեպազրույցում լրագրողի հարցին՝ բնակչության թիվը 4 մլն դարձնելու ծրագիրն իրականություն դառնալո՞ւ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է․ «Կարող ենք նշել, որ արդեն էդ պրևոցեսը սկսում է»։
Իրական պատկեր – Նիկոլ Փաշինյանի այս ելույթներից երկու տարի անց՝ 01․06․2020թ․, Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը խորհրդարանում հայտարարեց հակառակը․ «Հայրենադարձությունը խթանելը մեր առաջնահերթ խնդիրներից չէ, որովհետև նման աշխատանք տանելուց առաջ, այսինքն մենք գնանք Ռուսաստան ու ասենք՝ ժողովուրդ, ի՞նչ եք անում Ռուսաստանում, հելեք եկեք ձեր հայրենիքը, մենք պետք է իմանանք՝ դրա պայմաններն ունե՞նք, թե՞ չէ, ունե՞նք աշխատանքներ, որ անհրաժեշտ է էդ մարդկանց համար։ Այն պրոցեդուրաները, որ գոյություն ունեն հայրենադարձության համար, ունե՞նք, միջավայրը ապահովել ե՞նք հայրենադարձության համար։ Մեծ ներգաղթին մենք պատրաստ չենք»։
Հայաստանի կառավարությունը հայրենադարձության պատկեր չի հրապարակել։ Սակայն պաշտոնական թվեր հրապարակվել են Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի նվազման վերաբերյալ․2022 թվականի մարդահամարի տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2022թ. հոկտեմբերի 13-ի դրությամբ կազմել է 2 932 731 մարդ: 2011-ին անցկացված մարդահամարի համեմատ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 86 հազար 123-ով։ Իսկ առկա բնակչության թիվը կազմում է 2 մլն 869 հազար 438 մարդ։
Հայրենադարձության մասին խոստումների մասին Yerevan.Today-ի անդրադարձը՝ այստեղ։
15 ապրիլի, 2018թ., ելույթ Ֆրանսիայի հրապարակում
Խոստում - Եթե որևէ քաղաքացի ՀՀ-ն լքեց և չվերադարձավ 24 ժամվա կամ մեկ շաբաթվա ընթացքում, համակարգը նրան ավտոմատ հանում է ընտրողների ցուցակից, հենց մտնում է երկիր, նորից ներառվում է ցուցակում: Պետք է ստեղծվի ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ մարմին, որի ղեկավարի թեկնածուին պետք է առաջադրի ընդդիմությունը կամ ընդդիմադիր խմբակցությունները` կոնսենսուսով:
Իրական պատկեր – խոստումներից և ոչ մեկը չի կատարվել․ ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ մարմին Հայաստանում չի ստեղծվել։ Ինչ վերաբերում է Հայաստանից մեկ օր անգամ բացակայողներին ընտրացուցակներից հեռացնելու խոստմանը, դա ևս չի կատարվում։ Ավելին, ընտրացուցակների վերաբերյալ փաստերն ու ահազանգերը բազմաթիվ են, որ դրանցում տեղ են գտնում մահացած, երկրից բացակայող անձինք։
10․05․2021թ․, ելույթ Ազգային ժողովում
Խոստում - Առաջիկայում սպասվում է թերևս մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. 2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում։ Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է: (18․03․2021թ․ մամուլի ասուլիսի ժամանակ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետորսյանը հայտարարել էր, որ խոսքը 1901 նիշի մասին է)։
Իրական պատկեր – 2021 թվականի հուլիս ամսին պարզվեց, որ ոչ միայն չի բարձրացել, այլև իջել էր 7 սանտիմետրով։
22․01․2024թ․ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնեց, որ Սևանա լճի մակարդակը հունվարի 15-21-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, ցածր է 11 սմ-ով, իսկ 2024թ․ հունվարի 1-ի մակարդակից՝ 2 սմ-ով։ Սևանա լճի մակարդակը կազմում է հունվարի 21-ի դրևությամբ՝ 1900.15 մ։
12․07․2021թ․, նախընտրական քարոզարշավ Գավառ քաղաքում
Խոստում – Ընտրություններում մեր հաղթանակի վերահաստատումից հետո գերիների վերադարձման գործընթացը կակտիվանա։
Իրական պատկեր – Այս պահին պաշտոնապես Ադրբեջանում է գտնվում 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի պետական, ռազմական ղեկավարությունը։ Ոչ պաշտոնական շրջանակով նշվում է ևս 80 չհաստատված գերու մասին։
Առևանգված և Բաքվում անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը երեկ՝ հունվարի 25-ին, երկարացվեց ևս 4 ամսով։
Թեև Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հունիսյան ընտրություններում հաղթանակից հետո արագացնել գերիների բերման գործընթթացը, անգամ նշում էր ժամկետ՝ 1-2 ամիս, այնուամենայնիվ, պատերազմից 3 տարի և երկու ամիս անց ոչ միայն չեն վերադարձվել գերիները, այլև Հայաստանից ու Արցախից նոր գերիներ և առևանգվածներ կան Ադրբեջանի բանտերում։
12․06․2021թ․, Նախընտրական քարոզարշավ Սևան քաղաքում
Ելույթ – «Ինչո՞վ է կեղեքող էլիտան ապահովել իր երկարաժամկետ իշխանությունը․ առաջին հերթին ժողովրդին, զանգվածներին զրկելով պատշաճ կրթությունից։
Էլիտաները իրենց երեխաներին ուղարկում էին էլիտար դպրոցներ, իսկ մեր ժողովրդի երեխաներին ուղարկում էին այսպես ասած՝ ժողովրդական դպրոցներ՝ անգրագետ դառնալու։ (Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի երեք զավակները սովորել են էլիտար դպրոց համարվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, խմբ․): 2019 թվականին մի հետազոտության արդյունքում պարզվեց, որ մինչև 10 տարեկան երեխաների 30 տոկոսն անգրագետ է, կարդալ չգիտի։ Նրանք ոչ թե ուղղակի անգրագիտություն էին տարածում, նրանք այս միջոցով հպատակներ էին պատրաստում իրենց համար։ Պետք է կեղեքող այս էլիտան փոխարինվի առաջնորդող էլիտայով»։
Իրական պատկեր – 24.01.2024թ․, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ 15-19 տարեկան երիտասարդների 20,6 տոկոսը չի սովորում որևէ կրթական ծրագրով։ Վիճակն առավել մտահոգիչ է 20-ից 24 տարեկան երիտասարդների մասով։ Այս տարիքային խումբը ներառյալ՝ չսովորող երիտասարդների համամասնությունը դառնում է 68,8 տոկոս՝ ավելի քան 140 հազար մարդ»։ Նախարարը սա համարեց անթույլատրելի շեմ։
Շարունակելի
Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 24–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 25–ը
Անցնել ամբողջ շարքին