Փաշինյանը քարտեզներ է տալիս, որ ադրբեջանցի զինվորները չզոհվեն. «Կարճ ասած» (տեսանյութ)
Երբ նայում եմ, թե միայն վերջին օրերին ինչ ազդակներ է փոխանցել Ադրբեջանը Հայաստանին ու ինչ պատասխան է ստացել Հայաստանից հիշում եմ «Սպարտակ» ֆիլմը ստրուկների մասին։ Ընդամենը մի քանի բան թվարկեմ։
Քայլ 1․ Բաքուն նոր միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ՝ կապված Արցախում էներգետիկ ռեսուրսների շահագործման հետ։
Քայլ 2․ Ադրբեջանը 4 ամսով երկարացրեց Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը։
Քայլ 3․ Ադրբեջանի իշխանական հեռուստատեսությունն ընդլայնեց այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանը»՝ ներառելով Շիրակի մարզի Արթիկ քաղաքը։
Հիմա Հայաստանի պատասխանը Ալիևին՝ ԱԱԾ-ն հայտարարում է, որ Հայաստանը, Ադրբեջանի հետ վստահություն կառուցելու համար, ականապատ դաշտերի 8 քարտեզ կտա։ Ու դա մեկնաբանում են որպես հավատարմություն խաղաղության օրակարգին։ Ի՞նչ օրակարգ․ իսկ Ադրբեջանը քեզ հետ խաղաղության օրակարգ ունի՞։ 2021 թվականի հունիսից մինչև նոյեմբեր ականապատ դաշտերի 972 քարտեզ ու մատյան արդեն տվել են, բայց նորն են տալիս ու արդարանում՝ որովհետև ադրբեջանական զինվորներ են զոհվում ու վիրավորվում, ու Ադրբեջանը մեզ կասկածում է։ Ադրբեջանը քեզնից առևանգածների կալանքի ժամկետ է երկարացնում, ասում է՝ քո էս քաղաքն ու էս եկեղեցին էլ է իմը, Նիկոլը հայտարարում է, թե Ալիևը թաքնված տարածքային պահանջներ ունի ու տալիս է ականապատ դաշտերի քարտեզ, որ հանմկարծ ոչ մի ադրբեջանցի զինվոր պայթյունից չզոհվի ու չվիրավորվի։ Փաշինյան-Պապիկյան զույգը չի կարողանում իր զինվորի կյանքը փրկել, մի շաբաթում 4 զոհ է տալիս, բայց ամեն ինչ անում է, որ փրկի ադրբեջանցի զինվորների կյանքը։
Դրա դիմաց դու բան չունե՞ս ուզելու։ Անցած անգամ քարտեզը տալիս ասացիք Արևմուտքը մարդասիրական միակողմանի քայլ է ակնկալում, դրա համար եմ տալիս․ բա հիմա՞։ Եթե դու ասում ես նոյեմբերի 9-ի թուղթը չի կատարվում, ոչ մեկ չի կատարում պարտավորությունները, մենակ ես եմ կատարում, բա քարտեզներն ինչի՞ ես տալիս, որևէ բան պահանջիր փոխարենը։ Կութ գյուղի միջդիրքային տարածքում արդեն մեկուկես տարի հայ զինվորի դի կա, ՊՆ-ն չի կարողանում հայ զինվորի դիակ բերի, բայց քարտեզ են տալիս, որ հակարծ Ադրբեջանցի զինվորները չզոհվեն։ Դուք պաշտպանության նախարարություն ե՞ք, թե ինչ եք։
Ու ի՞նչ է պատասխանում Բաքուն այս մարդասիրական քայլին․ մեղադրում է Հայաստանին ռազմական հանցագործուրթյունների մեջ ու պահանջում է ճշգրիտ քարտեզներ։ Պետական մի հիմնարկի փոխնախարարը վարչության պետին հանձնարարական էր տվել։ Սա գնում է, մեկ շաբաթ չի քնում, մեկ ամսվա աշխատանքը անում է մեկ շաբաթում, գալիս ներկայացնում, որ լավ աշխատանքի համար գովեստ ստանա, էս մեր փոխնախարարը մի հատ աչքի ա անցկացնում ու գովելու փոխարեն թղթերը ճմրթում է ու սկսոըն հայհոյել, թե՝ էս ի՞նչ ես բերել․ կգնաս, քեզ երկու օր ժամանակ, նորմալ կսարքես բերես։ Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքը մեր ԱԱԾ-ին դա էր։ Սրանք ասում են՝ Ալիև ջան, լավ ուսումնասիրել ենք, Արցախի նախկին զինվորականներին հարցրել ենք, Արցախ էլ չեն ասում, Լեռնային Ղարաբաղի, սաղ ճշտել ենք։ Բայց նրանք մի բան էլ մունաթ են գալիս։ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները դարձել են շեֆի ու ենթակայի, չէ մեղմ եմ ասում, ստրուկի ու ստրկատիրոջ հարաբերություն․ եթե ուզում եք իմանալ ոնց են էդ հարաբերությունները, նայեք 1960 թվին նկարահանված Սպարտակ ֆիլմը։ Լրիվ դա է։ Սրանք ամեն անգամ կատարում են պահանջները՝ հույս ունենալով, թե՝ էս էլ հանձնեմ, ինձնից յան կտան։ Լավ անեմ, որ պլեթով չհարվածեն։ Էսքան խեղճ, էսքան մեղկ, էսքան տկար ԱԱԾ, ԱԳՆ ու ընդհանրապես, կառավարություն ես չեմ տեսել։ Քիչ է մնացել Ադրբեջանից ներողություն խնդրեն նախորդ քարտեզներում անճշտությունների համար։
ՔՊ-ականներ, ո՞ւր եք, ինչի՞ ծպտուններդ չի հելնում․ մի քանի գերի պետք է բերեիք, իրար գլուխ ջարդում էիք, թե առաջինը որ մեկդ ֆեյսբուքում գրի էդ մասին․ բա էս մասին բան չունե՞ք ասելու, ծպտուններդ դուրս չի գալիս․ թե՞ խայտառակվելու հերթը ԱԱԾ-ինն էր։
Առավոտ Ադրբեջանը հայտարարում է՝ Արթիկը հնագույն ադրբեջանական քաղաք ա, պետք է վերցնենք, երեկոյան սրանք ասում են՝ ձեզ նվեր ունենք տալու՝ ականապատ դաշտերի քարտեզ։ Արթիկցիներ ջան, ո՞նց եք, ձեզանից էն 4830-ը, 68 տոկոսը, որ 2021 թվականին գնաց ու քվեարկեց, թե բա՝ Ապագա կա, ո՞նց եք ձեզ զգում, երեկ ձեր մասին Բաքվում խոսում էին։ Դրանից առաջ էլ թուրքական հեռուստատեսությամբ էին քարտեզ դրել, որով ամբողջ Հայաստանն էր Թուրքիայի մեջ մտնում։ Նիկոլի օրոք թուրքերն ու Ադրբեջանցիներն արդեն իրար հետ կռվում են, թե Հայաստանի տարածքն այդ երկուսից որ մեկին է պատկանում։ Կադաստրի պետ ունենք․ ասում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը դեռ պարզ չէ։ Իյա, իրո՞ք․ բա ասում էիք վարչատարածային բաժանման մասին օրենքով գրած է, որ Տեղ գյուղից էն կողմ Ադրբեջան է։ Այսինքն, ոնց Նիկոլին կամ Ալիևին հարմար է, էդպես էլ ներկայացնում ե՞ք։ Որ սահմանամերձ գյուղի բնակիչ է կադաստր դիմում, ի՞նչ եք ասում, հել-գնա, սահմանը պարզ չէ՞։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը Ադրբեջանին հանձնում ականապատ դաշտերի քարտեզները։ Դա կոչվում է սողալով բանակցություն։ Մի հատ նայեք՝ ինչ է Հայաստանը տվել ու ինչ է ստացել․ տվել է Արցախ, տվել է զոհեր, տվել է գերիներ, հանձնել է նախագահների, հանձնել է զինվորների, հանձնել է քարտեզներ, սահմանադրություն է չեղարկում Ադրբեջանի պահանջով, անկլավներ է տալիս, 200 քառակուսի կիլոմետր Հայաստանից է տվել, և այլն։ Այսքանի դիմաց ի՞նչ է ստացել՝ ոչ մի բան, անգամ հրապարակային բանավոր չեն ասել, թե կճանաչեն 29,800 քառակուսի կիլոմետրը։
Վերջերս մամուլի ասուլիսում Արարատ Միրզոյանն էլի անդրադարձել էր ինքնիշխանությանը՝ նշելով, թե նախկինում ցածր մակարդակ էր։ Եթե էն վախտ ձեր ասածի՝ ցածր մակարդակ էր, հիմա չկա բացարձակապես։ Մինչ Նիկոլը մեր բարեկամ երկրների ու խալխի անկախության տոնն է շնորհավորում, մեր անկախությունը ձեռքներիցս գնում է։

Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today