Քաղաքական

27.01.2024 12:00


«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Գյումրի

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Գյումրի

Հունվարի 26-ին՝ մարզային այցելություննների շրջանակում, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Լևոն Քոչարյանը, Լիլիթ Գալստյանը և Մհեր Մելքոնյանը Գյուրիում էին։ Գյումրեցիների հետ հանդիպումը տեղի ունեցավ ՀՅԴ Շիրակի կազմակերպության «Շիրվանյան» կենտրոնում։

Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նախ ընդհանուր գծերով ներկայացրեց աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում Հայաստանի պետականության ուղղված մարտահրավերները, ՀՀ իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունների հետևանքով երկրի առջև կանգնած անվտանգային ապառնալիքները, անդրադարձավ նաև այն ռեսուրսներին և երաշխիքներին, որոնք իրապես ի զորու են երկրում կայունություն և խաղաղություն ապահովել։ Ներկաների հուզող հարցերին պատասխանեցին պատգամավորները։

Նաև մտքեր փոխանակվեցին և առաջարկություններ հնչեցին «Հայաստան» դաշինքի քաղաքական ծրագրերի իրագործման շուրջ։ Հայաստանի տագնապալի ներկայի, անորոշ ապագայի, անվտանգային խնդիրներին վերաբերող հարցերի կողքին բազմաթիվ էին նաև արցախահայության չլուծված սոցիալ-տնտեսական հիմնահարցերի շուրջ մտահոգությունները։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց բարձրացված սոցիալական խնդիրները գույքագրել և քննարկել խմբակցության աշխատանքային խմբում։

Այս խորագրի վերջին նյութերը