Լրահոս

07.11.2011 00:17


«Միսս Աշխարհ–2011» մրցույթի հաղթող է ճանաչվել Վենեսուելայի ներկայացուցիչը

«Միսս Աշխարհ–2011» մրցույթի հաղթող է ճանաչվել Վենեսուելայի ներկայացուցիչը

Ինչպես տեղեկացնում է ռուսական «lenta.ru»–ն, Վենեսուելան ներկայացնող 21–ամյա Իվիան Լունասոլ Սարկոս Կոլմենարեսը դարձել է «Միսս աշխարհ–2011» գեղեցկության մրցույթի հաղթողը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ֆիլիպինները ներկայացնող գեղեցկուհին, իսկ երրորդ տեղը՝ Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը:

Մրցույթին գեղեցկուհիներ են մասնակցել աշխարհի 113 երկրներից:

Մրցույթը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Ըստ  նախնական տվյալների՝  մրցույթին հետևել է 150 երկիր։

Իվիան Լունասոլն աշխատում է վենեսուելական հեռուստառադիոընկերությունում: Նա մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ է: Աշխարհի թիվ 1 գեղեցկուհին 12 քույր ու եղբայր ունի:

Այս խորագրի վերջին նյութերը