Քաղաքական

26.01.2024 18:48


Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին. ևս մեկ փորձ է արվել ամբողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա (տեսանյութ)

Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին. ևս մեկ փորձ է արվել ամբողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա (տեսանյութ)

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել։ Այս մասին հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հունվարի 23-ին մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունների մասին հարցին։

«Օբյեկտիվ եզրակացություններ անելու և, մասնավորապես, սեփական սխալներից ու սխալ հաշվարկներից եզրակացություններ անելու փոխարեն, հերթական անգամ փորձ է արվել ամբողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, և դա հիմք չունի, քանի որ դրանք մեր սխալները չեն։

Սրանք սխալներ են, ցավոք, սա պետք է ասեմ. սրանք պաշտոնական Երևանի սխալներն են։ Ի դեպ, այս ամենը վերաբերում է ինչպես մեր երկրի հետ հարաբերություններին, այնպես էլ հայ-ադրբեջանական կարգավորմանը»,-ասել է նա:

***

Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնություն՝ քննարկելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը, ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արարատ Սամվելի Միրզոյանին Մոսկվայում խաղաղության պայմանագրի հարցերի շուրջ խորհրդակցությունների հրավեր է ուղարկվել բազմիցս՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ի թիվս այլ հարցերի, դա քննարկվել է տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ժամանակ։

Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ»,-ասել է դիվանագետը։

Այս խորագրի վերջին նյութերը