Պատասխանատվության պետք է ենթարկել ընտանի կենդանիներին փողոց նետողների, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերողների նկատմամբ․ քննարկում ԱԺ-ում
Մեր երկրում բազմաթիվ անվտանգային խնդիրներ ունենք, որոնց զուգահեռ առկա են նաեւ հրատապ լուծում պահանջող հարցեր:Դրանցից մեկն էլ թափառող կենդանիների խնդիրն է. ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հունվարի 26-ին խորհրդարանում տեղի ունեցած «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում եւ լուծման տարբերակները» խորագրով քննարկմանը:
Քննարկմանը մասնակցել են գործադիր, օրենսդիր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀԿ անդամներ, կենդանասերներ եւ խնդրով մտահոգ քաղաքացիներ:
«Պետք է համագործակցաբար աշխատեն ե՛ւ կենդանասերները, ե՛ւ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները: Համակարգային մոտեցում է պետք, երբ պատկան մարմինների ներկայացուցիչները թերանում են իրենց աշխատանքում, արդյունքում մարդն ու կենդանին մնում են միայնակ, եւ յուրաքանչյուրը փորձում է խնդիրը լուծել ըստ իր պատկերացրածի: Արդյունքում, խնդիրն ավելի է խորանում»,-նշել է Արեգնազ Մանուկյանը:
«Թափառող կենդանիների վերաբերյալ Ներքին գործերի նախարարություն ահազանգերը հիմնականում եղել են թափառող շների կողմից քաղաքացիների վրա հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, աղբամանների մոտ հավաքվելու վերաբերյալ»,-ասել է ՀՀ ՆԳՆ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը: Ըստ նրա՝ ահազանգերի գերակշիռ մասը վերաբերել են Երեւան քաղաքին, մարզերից առավել շատ՝ Շիրակի, Արմավիրի, Լոռու եւ Կոտայքի մարզերին: Կարեն Հակոբյանն արձանագրել է, որ վարչական տարածքներում եւ մարզերում կենդանիների ստերջացման հարցը խնդիր է: Նրա դիտարկմամբ այն մարզերում մասամբ է իրականացվում կամ իրականացվել:
Երեւանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը ներկայացրել է կառույցի գործունեությունը, իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել թափառող կենդանիների ստերջացմանը, կատաղություն հիվանդության դեմ պայքարին, անտուն կենդանիների պատվաստման գործընթացին, վտանգավոր, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը: Նա տեղեկացրել է, որ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, որով կհստակեցվեն ոլորտին վերաբերող կարգավորումները:
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմաչյանի դիտարկմամբ խնդիրն օրհասական է դարձել: Նա ներկայացրել է կենդանիների կողմից հարձակման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ վիճակագրությունը՝ ընդգծելով, որ հարձակումների թիվը տարեցտարի կտրուկ աճել է: Նա կոչ է արել նման դեպքերում հարձակման ենթարկվածին ուղեկցել առողջապահական հաստատություններ՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար:
Բանախոսները պատասխանել են պարտադիր չիպավորմանը, պատվաստմանը, կենդանիների կացարանների կառուցմանը, որդեգրմանը, շնամարտերին վերաբերող հարցերին: Առաջարկվել է օրենսդրական փոփոխություններով վարչական պատասխանատվության ենթարկել ընտանի կենդանիներին փողոց նետելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերողների նկատմամբ, հստակեցնել վիրավոր եւ հիվանդ կենդանիների բուժման եւ, անհրաժեշտության դեպքում, քնեցման գործընթացի կարգավորումները:
Ելույթներում մասնակիցները շնորհակալություն են հայտնել խնդրահարույց թեմայի վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար: Ընդգծվել է, որ մինչ օրս չի գտնվել եւ կիրառվել հստակ մեթոդաբանություն՝ հարցը վերահսկվող հարթակում պահելու համար:
Պատասխանատվության պետք է ենթարկել ընտանի կենդանիներին փողոց նետողների, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերողների նկատմամբ․ քննարկում ԱԺ-ում
Մեր երկրում բազմաթիվ անվտանգային խնդիրներ ունենք, որոնց զուգահեռ առկա են նաեւ հրատապ լուծում պահանջող հարցեր: Դրանցից մեկն էլ թափառող կենդանիների խնդիրն է. ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հունվարի 26-ին խորհրդարանում տեղի ունեցած «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում եւ լուծման տարբերակները» խորագրով քննարկմանը: