Մեկնաբանություն

26.01.2024 14:16


Նիկոլի «սահմանադրական» պատերազմը

Նիկոլի «սահմանադրական» պատերազմը

Ադրբեջանի պատերազմը հայ ժողովրդի դեմ շարունակվում է։ Սա հիբրիդային պատերազմ է։

Հայաստանի դեմ պատերազմում են դրսից ու ներսից։ Դրսինները հիմնականում դիմում են ֆիզիկական ուժին։ Ներսից հայ ժողովրդի դեմ կռիվ է տալիս Նիկոլ Փաշինյանը։ Նա որոշել է քանդել մեր պետականության հիմքերը, ոչնչացնել 88–ի Ղարաբաղյան շարժման գաղափարները, դարձնել մեր երկիրն անգաղափար մի միավոր, որը շատ կարճ ժամանակում պետք է անհետանա։

Նիկոլ Փաշինյանի պատերազմական գործիքն ընդդեմ Հայաստանի՝ նոր «Սահմանադրությունն» է։ Նիկոլը «սահմանադրական» պատերազմ է սկսում հայ ժողովրդի դեմ Ալիևի պահանջով։ Նոր «սահմանադրության» հայեցակարգից պարզ է դառնում, որ լուծվում է երկու խնդիր․

1.բավարարել Ալիևի պահանջը՝ հրաժարվելով ՀՀ անկախության հռչակագրից, որը գործող Սահմանադրության հիմքում է ընկած,

2․լուծել սեփական աթոռի վերարտադրման հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիկոլական իշխանությունն այլևս մեր հանրության փոքրամասնությանն է ներկայացնում։

1–ին կետի մասով նիկոլենք բաց տեքստով են խոսում։ Ասում են Ադրբեջանին դուր չի գալիս ՀՀ անկախության հռչակագիրը, ուստի այն պետք է փոխել, որ Ալիևը բավարարվի։

2–րդ կետը ցույց է տալիս, որ նիկոլենք հատկապես Երևանի ավագանու վերջին ընտրություններից հետո հետևություններ են արել (ահա թե ինչու էր պետք մասնակցել այդ ընտրություններին ու արձանագրել նիկոլական վարկանիշի անկման փաստը, ինչը հնարավոր չէր լինի անել առանց մասնակցության)։ Նրանք տեսել են, որ վարչական լծակների ու փողի օգնությամբ կարողանում են առավելագույնը 30 տոկոսից մի փոքր ավելի «խփել»։ Ելնելով դրանից էլ նոր «Սահմանադրության» հայեցակարգում ներառել են «փոքրամասնության կառավարություն» ունենալու տարբերակը։

Նոր «Սահմանադրության» թեմային դեռ շատ առիթներ կլինեն անդրադառնալու։ Մեկ բան հստակ է՝ Նիկոլը Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով։ Այդ պահանջն իր մեջ պարունակում է լրջագույն վտանգ ՀՀ գոյության համար։ Հետևաբար՝ բոլոր իրական ընդդիմադիր ուժերի խնդիրը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվելը, ՀՀ–ի ադրբեջանականացումը կանխելը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը