Լրահոս

05.11.2011 14:06


Վիտալի Կլիչկոն Պարկինսոնի հիվնադության ախտանիշե՞ր ունի

Վիտալի Կլիչկոն Պարկինսոնի հիվնադության ախտանիշե՞ր ունի

Իսրայելյան հիվանդանոցներից մեկում աշխատող բժիշկ Ջոնաթան Դագենը «from-ua.com»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն  Պարկինսոնի հիվանդության ակնհայտ ախտանիշներն ունի: Այդ եզրակացությանը նա հանգել է սեպտեմբերի 10-ին Կլիչկոյի և Ադամեկի մարտը դիտելիս, որտեղ Կլիչկոն հաղթանակ տարավ տեխնիկական նոկաուտի շնորհիվ։

Բժիշկը նշել է, որ մարզիկը դժվարությամբ էր կառավարում սեփական մարմինը, որը նյարդերի հետ կապված խնդիր է:

Իր հերթին ուկրաինացի վաստակավոր բժիշկ, Ուկրաինական մարզական կենտրոնի տնօրեն Յուրի Դեխտյարովը հայտարարել է, որ նախքան ախտորոշում կատարելը հարկավոր է հետազոտել Կլիչկոյին։

Այնուամենայնիվ, մարզիկն ասել է, որ մինչև կարիերայի ավարտը նվազագույնը երկու մենամարտ էլ դեռ անցկացնելու է։

Պարկինսոնի հիվանդությանը բնորոշ է ուղեղի նեյրոնների քայքայումն ու մահացումը։ Դրանով սովորաբար տառապում են տարեցները, սակայն այն վերածվել է նաև բռնցքամարտիկների մասնագիտական հիվանդության գլխին բազմաթիվ հարվածներ ստանալու պատճառով: Այդ հիվանդության զոհը դարձած ամենահայտնի բռնցքամարտիկն աշխարհահռչակ Մուհամմեդ Ալին է։

Այս խորագրի վերջին նյութերը