Լրահոս

05.11.2011 13:48


Սիրիական իշխանություններն ԱՄՆ–ին մեղադրել են ահաբեկչությունը ֆինանսավորելու համար

«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ սիրիական իշխանություններն ԱՄՆ–ին մեղադրել են երկրի ներքին գործերին միջամտելու և Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու համար։

Ինչպես ասվում է Սիրիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, այդ մասին վկայում է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նյուլանդի երեկվա հայտարարությունը, որում նա, ըստ սիրիական կողմի, ահաբեկիչներին խորհուրդ է տվել չհանձնվել սիրիական իշխանություններին։

Նախօրեին Սիրիայի ՆԳՆ–ն զինված հակառակորդներին կոչ էր արել մեկ շաբաթվա ընթացքում հանձնել զենքերը և հանձնվել։ Նրանք, ովքեր քրեական հանցագործություններ չեն կատարել, կազատվեն պատասխանատվությունից։

Սիրիական կառավարությունը, ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, միջազգային հանրությանը կոչ է անում դեմ հանդես գալ նման քաղաքականության, ինչը չի համապատասխանում միջազգային օրենսդրությանն ու ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևերի դրույթներին։

Այս խորագրի վերջին նյութերը