Լրահոս

05.11.2011 12:50


Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է «Ոսկե խաղակոշիկ»–ի դափնեկիր

Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է «Ոսկե խաղակոշիկ»–ի դափնեկիր

Մադրիդի «Ռեալ»–ի առաջատար պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ նվաճեց «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, որը հանձնվում է Եվրոպայի լավագույն ռմբարկուին։

Նա հեղինակավոր մրցանակին արժանացավ նախորդ մրցաշարում «Ռեալ»–ի կազմում խփած 40 գոլերի համար։

Հիշեցնենք, որ նա «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին առաջին անգամ արժանացել էր 2008–ին՝ «Մանչեստեր Յունայթեդ»–ի կազմում հանդես գալու տարիներին։

Ինչպես տեղեկացնում է «Armsport.am»–ը, պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում։ Երկրորդ տեղում եղել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, «Բարսելոնա»–ի լավագույն ռմբարկու, արգենտինացի Լեոնել Մեսսին, ով հակառակորդների դարպասն է ուղարկել 32 գոլ։ Երրորդ հորիզոնականը 28–ական գոլերով կիսել են «Բավարիա»–ի հարձակվող Մարիո Գոմեսը և «Ուդինեզե»–ի առաջատար Անտոնիո Դի Նատալեն։

Այս խորագրի վերջին նյութերը