Քաղաքական

05.11.2011 11:36


Թուրքմենստանի նախագահը օդերևութաբանին սպառնացել է ազատել աշխատանքից

Թուրքմենստանի նախագահը օդերևութաբանին սպառնացել է ազատել աշխատանքից Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախատել է Օդերևութաբանության ազգային կոմիտեի նախագահ Բատիր Հալիևին սխալ կանխատեսում անելու համար։ Այս մասին հաղորդում է տեղական ԶԼՄ–ն։ Հալիևը պատժված է «հաղորդվող տեղեկություններում բացթողումներ թույլ տալու համար»։ Ավելին, նախագահը խստագույն կերպով նախազգուշացրել է օդերևութաբանին՝ եթե վերջինս չուղղի թույլ տված սխալները, կազատվի պաշտոնից։ Օդերևութաբանության ազգային կոմիտեն հայտարարել էր, որ այս շաբաթ եղանակը կցրտի, սակայն եղանակը մնաց նույնը՝ տաք ու արևային։

Այս խորագրի վերջին նյութերը