Քաղաքական

24.01.2024 17:08


Տեղի կունենա ասուլիս Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի գործով

Տեղի կունենա ասուլիս Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի գործով

Հունվարի 25-ին, ժամը 12:00-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում (Հանրապետության 30) տեղի կունենա մամուլի ասուլիս փաստաբաններ Սիրանույշ Սահակյանի, Ռուբեն Մելիքյանի և ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ սույն թվականի հուվարի 22-ին վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից։

Հաշվի առնելով հարցի հանրային լայն հնչեղությունը և համակարգային բնույթը, գործերին առնչվող այլ մանրամասներ կներկայացվեն մամուլի ասուլիսի ընթացքում։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը