Լրահոս

05.11.2011 10:30


Ռուսաստանը կարող է ավելացնել ՅՈՒՆԵՍԿՕ–ին իր կողմից տրվող ֆինանսավորումը

Ռուսաստանը կարող է ավելացնել ՅՈՒՆԵՍԿՕ–ին իր կողմից տրվող ֆինանսավորումը

Ռուսաստանը կքննարկի ՅՈւՆԵՍԿՕ-ի ֆինանսավորման իր մասնաբաժինն ավելացնու հարցը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Անտոն Սիլուանովը Կաննում «Մեծ քսանյակի»  գագաթաժողովի ավարտին:

Այնուամենայնիվ, ֆինանսավորման մասնաբաժնի ավելացման համար ՅՈԻՆԵՍԿՕ-ն պետք է համապատասխան դիմում ներկայացնի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ–ն ու Կանադան որոշում էին ընդունել սառեցնել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ֆինանսավորումը Պաղեստինի ինքնավարությանն անդամագրելու պատճառով։ Այդպիսով Ռուսաստանը փաստացի կարող է փոխհատուցել այդ կազմակերպությանն այն գումարները, որոնք հրաժարվել են տալ Կանադան ու ԱՄՆ–ը։

Այս խորագրի վերջին նյութերը