Մեկնաբանություն

23.01.2024 16:42


Նիկոլ Փաշինյանը Դանիել Իոաննիսյանի շուրթերով էլ ասաց, թե ինչու են փոխում Սահմանադրությունը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Դանիել Իոաննիսյանի շուրթերով էլ ասաց, թե ինչու են փոխում Սահմանադրությունը (տեսանյութ)

Իլհամ Ալիևը տարիներ առաջ պահանջ էր դրել Նիկոլ Փաշինյանի առաջ՝ փոխել ՀՀ սահմանադրությունը: Պարզ էր, որ դա ՀՀ անկախության հռչակագրից ու մասնավորապես՝ Արցախից պաշտոնապես հրաժարվելու ադրբեջանական նախապայման էր:

2023-ի հայտնի զարգացումների արդյունքում Արցախը հայաթափվեց: Հայերը ենթարկվեցին էթնիկ զտման: Դրանից առաջ՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ճանաչել էր Արցախն Ադրբեջանի կազմում: Փաշինյանի այդ որոշումը հնարավորություն տվեց Ալիևին նախ պաշարել Արցախը, ապա գնալ միջազգային հանցագործության:

Եվ ահա այս ամենից հետո Փաշինյանը խոսում է նոր Սահմանադրության ընդունման մասին՝ դա բացատրելով նոր իրողություններով: Այդ նոր իրողություններն Ալիևի նախապայմանի բավարարմանն է վերաբերում:

Սահմանադրական փոփոխությունների, ավելի ճիշտ՝ նոր Սահմանադրության ընդունման հանձնաժողովում ներգրավված է նաև տխրահռչակ Դանիել Իոաննիսյանը, ով Հ1-ի եթերում արդեն ավելի բաց տեքստով հայտարարեց, որ Սահմանադրությունն ուզում են փոխել, որպեսզի Հայաստանը պաշտանապես հրաժարվի Արցախից ու թեման ամբողջությամբ փակի՝ Ադրբեջանի հետ «խաղաղասիրական» ծրագրերից ելնելով: Նոր Սահմանադրությունը նաև Փաշինյանի կողմից 88-ի շարժման գաղափարներից հրաժարում է, ինչը նշանակում է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից պաշտոնապես հրաժարում, որն արդեն Թուրքիայի նախապայմաններից է:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Փաշինյանի կողմից եղել է աջակցություն Ալիևին՝ Արցախի հայաթափման հարցում: Դավաճանությունը պոզով ու պոչո՞վ է լինում:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը