Լրահոս

05.11.2011 09:53


Ւսրայելը արգելափակել է Գազայի հատված ուղևորվող թուրքական երկու նավերի ճանապարհները

Ւսրայելը արգելափակել է Գազայի հատված ուղևորվող թուրքական երկու նավերի ճանապարհները

Ւսրայելյան զինվորականները արգելափակել են Գազա ուևորվող թուրքական երկու նավերի ճանապարհը ու ստիպել նրանց ուղևորվել ու կանգ առնել իսրայելական Աշդոդ նավահանգստւմ՝ իսրայելական նավերի ուղեկցությամբ։ Նման հրաման է արձակել Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի ղեկավար Բենի Հանցը։ Գործողության արդյունքում զոհեր չկան։

Ավելի վաղ իսրայելական նավերը նախազգուշական հայտարարություններ էին արել Գազա ուղևորվող նավերին, բայց այդպես էլ պատասխան չէին ստացել։

Առաքելության կազմակերպիչները Թուրքիայի հարավարևմտյան մասում գտնվող Ֆաթիհա նավահանգստից «Ազատության նավատորմի» երկու նավերով 27 միջազգային իրավապաշտպանների ուղեկցությամբ և հումանիտար բեռներով ուևորվել են Գազայի հատված: Առաքելության պաշտոնական ներկայացուցչի խոսքերով, մասնակիցների թվում են հասարակական և քաղաքական բարձրաստիճան գործիչներ, լրագրողներ Կանադայից, Կատարից և Իռլանդիայից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները վատացել էին 2010 թվականի մայիսին, երբ «Ազատության նավատորմի» 6 նավեր հումանիտար բեռներով ուղևորվում էին Գազայի հատված: Իսրայելական հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում այդ ժամանակ մահացավ 9 թուրք: Թուրքական իշխանությունները Իսրայելից պահանջում են պաշտոնապես ներողություն խնդրել, մահացածների ընտանիքներին փոխհատուցում վճարել, ինչպես նաև հանել Գազայի շրջափակումը: Սակայն Թել Ավիվում այդ պահանջները հերքում են: ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը տեղի ունեցածի պատասխանատվությունը դրել է Իսրայելի և մասնակի Թուրքիայի, ինչպես նաև ակցիայի կազմակերպիչների վրա, որոնք առանց արտոնություն ստանալու ուևորվել էին Գազայի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը