Լրահոս

30.04.2009 11:26


Պաշտոնական Երևանը հարավկովկասյան տարածարջանի վերաբերյալ բանակցություններին մասնակցելու հրավեր չի ստացել

Պաշտոնական Երևանը հարավկովկասյան տարածարջանի վերաբերյալ բանակցություններին մասնակցելու հրավեր չի ստացել

Ապրիլի 29-ին Թուրքիայի արտագործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է մոտ ապագայում նախատեսվող հարավ-կովկասյան տարածարջանի վերաբերյալ վեցակողմ՝  ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, բակցությունների մասին։ ՀՀ արտգործնախարարությունը REGNUM-ին հաղորդել էր, որ հայկական կողմը նման առաջարկի մասին ոչ մի տեղեկություն չունի, նույն պատասխանը տրվեց նաև 7օր-ին։ Մինչդեռ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ բանակցությունները մեկնարկելու են մի քանի շաբաթից։ «Մենք  ձգտում ենք ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այլև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների լրիվ նորմալացմանը»,-հայտարարել է Բաբաջանը։ Ըստ REGNUM-ի, ուշագրավն այն է, որ Ալի Բաբաջանն այս հայտարարությունն արել է ապրիլի 22-ին Թուրքիայի և Հայաստանի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումից մեկ շաբաթ հետո։  

 

Այս խորագրի վերջին նյութերը