Պարոնյանի թատրոնին միացնելուց հետո՝ Կամերային երաժշտական թատրոնը գոյություն չունի (տեսանյութ)
Պետական կամերային երաժշտական թատրոնը երկու տարի առաջ կառավարության որոշմամբ միացվել էր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Այն ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասել էր, որ այդպես իրականում շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում Երաժշտական թատրոնի կոլեկտիվի համար, որովհետև, եթե կան երգող, պարող դերասաններ, Պարոնյանի թատրոնի բեմից սկսած և մնացած ենթակառուցվածքներով ու մասնագիտական ռեսուրսով ավարտված՝ տասնապատիկ ավելի լավ պայմաններում են հայտնվելու:
Սակայն այսօր Կամերային երաժշտական թատրոնը գոյություն չունի։
Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն է մանրամասնում, թե ինչ է լինում, երբ երկու թատրոն միացնում են իրար.
«Շատ լավ թատրոն էր մեր թատրոնը, ունեցել է շատ լավ երիտասարդական կադրեր։ Օրերից մի օր ասացին, որ մեր թատրոնը միանալու է Պարոնյան թատրոնին։
2 տարի անցել է, Պետական կամերային երաժշտական թատրոնը գոյությունը չունի, մեր դերասանախումբը մասնատեցին, դերասաններից շատերը գնացին Համազգային թատրոն, որոշներն ընդգրկվեցին Տիկնիկային, Գոյ, Խամաճիկների թատրոններում։ Ես հայտնվեցի Պարոնյանի անվան թատրոնում։ Խաղալով մի քանի ներկայացումների մեջ և շատ դերեր չունենալով՝ շատ դերասաններ առհասարակ դուրս են մնացել թատրոններից։
Այժմ ես որևէ թատրոնում չեմ խաղում, ես անձամբ դիմում գրեցի և դուրս եկա Պարոնյանի անվան թատրոնից, ուղղակի ինձ չգտա այնտեղ;
Ահա թե ինչ տեղի ունեցավ, երբ Կամերային երաժշատական թատրոնն որոշեցին միացել Պարոնյանի թատրոնին։ Այն այլևս գոյություն չունի։
Հետևությունները թողնում եմ ձեզ»։
Անահիտ Կիրակոսյանի տեսանյութը հրապարակված է «Գոյ» թատրոնի էջում, որը նույնպես կառավարության որոշմամբ միացվում է Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ»-ի դերասանական ու ստեղծագործական խմբերը դեմ են, ամեն ձև պայքարում են կառավարության այդ որոշման դեմ. դիմել են դատարան, բողոքի ակցիաներ են անում ԿԳՄՍ նախարարության մոտ։