Միքայել Մինասյանն էլ հրաժարական տվեց: Իսկ նրանք, ովքեր գիտեն, թե նա ով է, ապա վերջնականապես կհասկանան, որ այն ամենն ինչ տեղի է ունենում մեր երկրում վերջին օրերին, սովորական բեմական ներկայացում է, այն էլ վատ բեմադրված:
Օրեր առաջ ինչ որ մի լրատվամիջոց հենվելով իր ամենահավաստի աղբյուրների վրա պնդում էր, թե պաշտոնանկությունները կապված են Ռոբերտ Քոչարյանի հեղաշրջման ձախողված փորձի հետ: Հիմա էլ, երբ հրաժարական ներկայացրեց Մինասյանը, պարզ դարձավ, որ հեղաշրջման վարկածն անհաջող բլեֆ էր: Իսկ ո՞րն է հրաժարականների իրական պատճառը:
Եթե ուշադիր լինեք, ապա պաշտոնանկությունները եւ հրաժարականները սկսվեցին Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած «պատմական» այցից հետո: Ռուսաստանի դերը գերագնահատող հայ ժողովրդի որոշակի հատվածի համար ամեն ինչ «պարզ» է: Սերժ Սարգսյանը Մոսկվայում ստացել է ՌԴ ղեկավարների «դաբրոն» եւ հիմա անցել է գործի: Սերժ Սարգսյանն էլ, իր երիտասարդ խորհրդականներն էլ հույսը դրել էին հենց այսպես մտածողների վրա եւ սկսել են «Բլեֆ» գործողությունը: Մի ոստիկանապետ, Ազգային Ժողովի նախագահ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնանկությունները փորձ է արվում ներկայացնել այնպես, կարծես դա արվում է մեր ռազմավարական դաշնակցի հետ համաձայնեցված:
Իրականությունը բոլորովին այլ է: Նույնիսկ ամենամակերեսային դիտարկումն էլ ցույց է տալիս, որ Մոսկվայից Սերժ Սարգսյանը ոչ մի «դաբրո» էլ չի ստացել եւ նա պարզապես խաղում է մեր ժողովրդի մի մասի հիվանդագին երեւակայության վրա: Ժամանակն է, որ մենք գիտակցենք եւ հասկանանք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նման գերհզոր երկրների համար խնդիր չէ անհրաժեշտ պայմանավորվածությունների հասնել Հայաստանի կարգի ցանկացած երկրի ցանկացած ղեկավարների հետ: Այնպես որ, Հայաստանում նախագահ կլինի Սերժը, Ռոբերտը, Լեւոնը, թե Պետրոսը, Ռուսաստանը դեռ այս տարածաշրջանում այնքան ազդեցություն ունի, որ կկարողանա համապատասխան պայմանավորվածությունների հասնելով պահպանել իր շահերը:
Նույնը վերաբերում է ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային: Իսկ վարչախմբի քարոզչամեքենան համառորեն ցանկանում է ժողովրդին համոզել, որ Սերժ Սարգսյանն ունի Մոսկվայի աջակցությունը: Սա իսկական ամոթ եւ խայտառակություն է:
Վարչախմբին եւ նրա քարոզչամեքենային աննախադեպ ոգեւորություն պատճառեց ԲՀԿ-ի առաջնորդի փոքրիկ հարցազրույցը, որտեղ նա անզգուշաբար հիշատակեց «հուշագիր» բառը: Նա չնշեց, թե ԲՀԿ-ն ում է աջակցելու առաջիկա նախագահական ընտրություններում, բայց վարչախմբին եւ նրա սպասարկուներին դա չի հետաքրքրում: Մաուգլիի հակառակորդ Շեր խան վագրի ոտքի տակ պտտվող չախկալների նման նրանք վերջին օրերին անդադար կրկնում են, թե Գագիկ Ծառուկյանը հնազանդվել է, հիշել է հուշագրի մասին եւ այլն եւ այլն: Այս կերպ նրանք ցանկանում են մի ձեռքով երկու ձմերուկ բռնել: Բայց փորձը ցույց է տալիս, որ նման կերպ վարվողները ձախողվում են:
Ակնհայտ է, որ վարչախումբը փորձում է հունից հանել Գագիկ Ծառուկյանին՝ նրան դրդելով անհավասարակշիռ գործողությունների եւ միաժամանակ ցանկանում են ժողովրդին ապացուցել, թե տեսեք-տեսեք Սերժ Սարգսյանը Մոսկվայից այնքան հզորացած է վերադարձել, որ նույնիսկ Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ ընդունել նրա առաջնորդությունը:
Դժվար չէ կռահել, որ Տիգրան Սարգսյանի խայտառակվելուց հետո վարչախումբը Ծառուկյանին խնդրած կլինի մի փոքր մեղմել իրավիճակը: Հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է վարչախումբը պատասխանում Ծառուկյանին: Վստահաբար կարելի է ասել, որ Գագիկ Ծառուկյանը նման ծուղակում չէր հայտնվի, եթե ունենար հզոր քաղաքական թիմ:
Անշուշտ, դեռ ժամանակ կա եւ Ծառուկյանը հնարավորություն ունի շտկել իրավիճակը: Վերջին հաշվով նա չի կարող գնալ քաղաքական ինքնասպանության, ինչի մասին երազում են Սերժ Սարգսյանի երիտասարդ խորհրդականները: Վերջին հաշվով Հայաստանի շահերից էլ չի բխում, որ ԲՀԿ-ի նման կուսակցությունը դադարի գոյություն ունենալուց:
Ընդամենը շատ կարճ ժամանակահատված հետո ամեն ինչ իր տեղը կընկնի եւ նրանք, ովքեր երազում էին քաղաքական դաշտի անապատացման մասին կհասկանան, որ Հայաստանը չի կարող վերածվել այնպիսի երկրի, որտեղ քաղաքական բոլոր ուժերը, բոլոր տնտեսվարողները ենթակա կլինեն մեկ մարդու:
Եւ որքան էլ ժողովրդին համոզեն, թե ամեն ինչ արդեն որոշված է եւ պարզ, միեւնույն է, ժողովրդական ասացվածքը, որ գողինն ու անբարոյականինը քառասուն օր է, դարերի փորձությունների միջով է անցել: Եւ վերջում ամաչելու են նրանք, ովքեր հանուն երեսուն արծաթի ծառայել են նրանց, որոնց նպատակը Հայաստանի ֆեոդալացումն է:
Բլեֆը միշտ չէ, որ անցնում է

Գեղամ Նազարյան