Հայտարարություն - Կառավարությունը միջոցներ է տրամադրել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ Լևոն Արոնյանի մասնակցությունը չեմպիոնական մրցամարտին ֆինանսավորելու համար։
Իրական պատկեր – 26․02․2021թ․ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան էջում գրեց, որ դադարում է Հայաստանի դրոշի տակ հանդես գալ և հեռանումէ ԱՄՆ։ Պատճառը, ըստ նրա, պետության բացարձակ անտարբերությունն է հայկական շախմատի նկատմամբ: «Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: Ակնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է:
Շախմատում հնարավոր չի հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տևական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի և պետության նպատակային օժանդակության»:
Լևոն Արոնյանը նշեց, որ հեղափոխությունից հետո պետությունը օժանդակել է ընդամենը մեկ տարի, այն էլ՝ մասնակի, այնուհետ դադարել է։ «Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի:
Շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը տապալվեցին: Ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգություն է, և որ այս ոլորտում մեր հաջողությունները, թերևս, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են»:
Հայտարարություն - Յուրաքանչյուր լրագրող ազատորեն կարող է հարց տալ երկրի ղեկավարին, ինչը աննախադեպ երևույթ է։
Իրական պատկեր – 2020 թվականի պատերազմից ի վեր՝ Նիկոլ Փաշինյանը դադարեցրեց առհասարակ մամուլի հետ շփումները։ 2021-2022 թվականներին կազմակերպվում էին առցանց մամուլի ասուլիսներ, նախապես ուղարկված հարցերով, որոնք եթերում հնչեցվում էին ընտրողաբար։
2023 թվականից վերսկսվեցին մամուլի ասուլիսները, որոնցում, սակայն, սկսեցին մամուլին ընտրել ընտրողաբար, լրատվամիջոցների մի մասին միայն։ Yerevan.Today-ը, օրինակ 2020 թվականի պատերազմից ի վեր որևէ ասուլիսի մասնակցության հրավեր չի ստացել, չեն հնչեցվել նաև առցանց ասուլիսներում մեր կայքի ուղարկած որևէ հարց։
Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը տեղի ունեցավ 25.07.2023թ․, որի ժամանակ մի շարք լրագրողներ «անհարմար» հարցեր հնչեցրին, ինչպես նաև հնչեցրին քաղաքացիներից, հիմնականում՝ արցախցիներից նախապես ձայնային հաղորդագրությամբ ստացած հարցերը։ Նիկոլ Փաշինյանը նյարդայնացավ։ Դա եղավ նրա վերջին «կենդանի» մամուլի ասուլիսը։
Նիկոլ Փաշինյանին լրագրողներն այժմ չեն կարող ազատորեն հարցեր տալ նաև մամուլի ասուլիսներից դուրս՝ հազվադեպ հանդիպող առիթներում, նա չի պատասխանում հարցերի, իսկ թիկնազորը չի թողնում ստեղծել Փաշինյանին մոտ կանգնելու և հարց հնչեցնելու հնարավորություն։
Հայտարարություն - Սահմանապահ 47 մարտական դիրքերն ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ, 180 մարտական դիրք ապահովվել է սառնարանով։ Շուրջ 380 հատ լվացքի մեքենա է տրակադրվել զորամասերին։
Իրական պատկեր – 44-օրյա պատերազմից հետո ՀՀ մարտական դիրքերը գտնվում են ծայրահեղ վիճակում, չնայած վերականգնելու բազմաթիվ խոստումներին։ Լրատվամիջոցներին բազմաթիվ լուսանկարներ են ուղարկել զինվորները, սպաները մարտական դիրքերից, որոնք չենք հրապարակել երկու պատճառով՝ պետությանը չվնասելու (թեև այն չի կարող պետական գաղտնիք համարվել, քանի որ թշնամուց ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են դրանք հաճախ, և երկու կողմերի շարժերը միմյանց տեսանելի են)։ Մյուս պատճառը թշնամու առավելությունը չցուցադրելն է։ Բանն այն է, որ այդ լուսանկարներում երևում է մեր հենակետերի չկահավորվածությունը կամ թերի կահավորվածությունը և ադրբեջանական հենակետերն ու զինվորների մոդուլային կացարանները։
03․05․2021թ․ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին սահմանի թերի կահավորվածության մասով։ «Գոնե մեր մարզում՝ Գեղարքունիքում, ինչպես նաև ականատես եմ եղել Սյունիքում, մենք մեծապես չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ, և մեր անվտանգությունն, ըստ էության, գտնվում է, մեղմ ասած, մտահոգիչ վիճակում։ Ի՞նչ խոչընդոտներ ունենք, ի՞նչ է սպասվում մեզ մինչև սահմանային վերջանական ճշգրտումները, ինչո՞ւ չունենք կահավորված առաջնագիծ։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Շատ դեպքերում, երբ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի։ Խնդրում եմ՝ հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով, քարտեզներո՛վ հրապարակեք, ասե՛ք՝ օրինակ, կոորդինատ էսինչից էնինչը մենք չունենք խրամատներ, էստեղ մի քիչ ուժեղ ենք, էստեղով չարժի հարձակվել, բայց կողքը փոքր միջանցք կա, կարելի ա ստեղից մտնել»։ Պատգամավորը հակադարձեց․ «Մեր առաջնագիծը գտնվում է ուղիղ Ադրբեջանի տեսադաշտում, և նրանք շատ լավ տեսնում են։ Այստեղ որևէ կոորդինատի հարց չկա, ես որևէ ռազմական գաղտնիք չբացահայտեցի, ընդամենը հարցրի՝ ինչու է մեր պաշտպանական համակարգը գտնվում այդ վիճակում»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կահավորումը տեղի է ունենում գաղտնի և այնքան լավ, որ չեն տեսնում։
Նշենք, որ այժմ թշնամու շատ մարտական դիրքեր գտնվում են ՀՀ տարածքում։
Ինչ վերաբերում է զորամասերին տված լվացքի մեքենաներին, նշենք, որ 2020 թթվականից բանակում լվացքատան տենդերների գործընթաց մտցվեց։ 19․11․2022թ․ Yerevan.Today-ը հրապարակեց հետաքննություն բանակում լվացքատան տենդերի վերաբերյալ։ Նշել էինք, որ քառապատիկ թանկ գնով են լվացքատան գնումների շեմը սահմանել․ նախկինում 1 զինվորի հաշվով 800 դրամի փոխարեն լվացքատան տենդերը բյուջեից տանում է մինչև 3200 դրամ։ Ներսում պնդումներ կան, որ համազգեստի կոնտրենացված լվացքատան տենդերներն ավելի շատ փող շրջանառելու աղբյուր են դարձել ոմանց ձեռքում, քան բարեփոխում, ինչպես մատուցվում է կառավարության օղակից։ Զինվորները գրեթե մասսայաբար խուսափում են իրենց ներքնաշորն ու համազգեստը հանձնել լվացքատուն, միշտ է այդպես եղել։ Դիրքերից իջած զինծառայողները փոշոտված-կեխտոտված համազգեստը որպես կանոն հրաժարվում են լվացքատուն ուղարկել։ Դա հաստատել էր նաև ՊՆ-ն։ Ստացվում է՝ անարդյունավետ տենդերներ են։
Հայտարարություն - 2018թ․ ՀՀ-ում արձանագրվել է սպանության 35 դեպք, որը նվազագույն ցուցանիշն է 1980 թվականից ի վեր։ Սրա հետ էլ մենք կապ չունենք, պարզապես քաղաքացիները երկրում հաստատել են սիրո և համերաշխության մթնոլորտ, և հույս ունեմ, որ այդ մթնոլորտը կշարունակվի։
Իրական պատկեր – Հաջորդ տարիներին սպանության դեպքերը կտրուկ աճեցին՝ գրանցելով հետևյալ պատկերը՝
2019 – 47
2020 – 50
2021 – 60
2022 - 58
Նշենք, որ, օրինակ, հեղափոխությունից առաջ՝ 2017 թվականին, գրանցվել էր 49 դեպք
Հայտարարություն - Կառավարության նիստերը դռնբաց են և հրապարակային՝ ի հեճուկս հեղափոխությունից առաջ ընդունված օրենքի, որով նախատեսվում էր, որ կառավարության նիստերը պետք է լինեն դռնփակ։
Իրական պատկեր – Կառավարության նիստերում ամեն շաբաթ ներառվում է 25-ից ավելի հարց, անգամ մինչև 80 հարց, սակայն անկախ հարցերի թվից՝ զեկուցվում-քննարկվում է ընդամենը մինչև 3-ը։ Մյուս հարցերը ընդունվում են առանց քննարկելու, մեկ որոշմամբ, այսինքն՝ հանրությունից թաքուն։
Ընդ որում, զեկուցվում են այն հարցերը, որոնք վերաբերում են փողոց ասֆալտապատելուն և որևէ ծրագրի, որով կառավարությունը կարող է գովազդվել։ Իսկ, օրինակ, կառավարության գրեթե ամեն նիստի վերցվող արտաքին նոր պարտքի, հանրության վրա հարկային բեռ դնելու և այլ հարցերը նանցկացվում են առանց քննարկելու։
Այս հղումով կարող եք ծանոթանալ կառավարության նիստերի օրակարգերին` ըստ ամսաթվերի և տեսնել, թե ամեն նիստում քանի հարց է բաց քննարկվում և որոնք են։
ՏԵՂԵԿԱՆՔ № 23՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար
Yerevan today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
08.05.2019թ․, մամուլի ասուլիս

Շարունակելի
Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 21–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 22–ը
Անցնել ամբողջ շարքին